Մելբուռնում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
Տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում ATP-ի 1-ին համար Նովակ Ջոկովիչը 5 սեթի արդյունքում 3:2 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ժիլ Սիմոնի(15) նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Դժվարին պայքարում քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև չեխ թենիսիստ Տոմաշ Բերդիխը(6)՝ 3:2 հաշվով առավելության հասնելով իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի(21) նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ճապոնացի Կեյ Նիսիկորին, իսկ Տոմաշ Բերդիխը կմրցի Ռոջեր Ֆեդերեր – Դավիդ Գոֆին զույգի հաղթողի հետ:
Թենիս. Ավստրալիայի բաց առաջնություն. Տղամարդկանց մենախաղ. 1/8 եզրափակիչ.
Նովակ Ջոկովիչ(1) – Ժիլ Սիմոն(15)՝ 6:3, 6:7, 6:4, 4:6, 6:3
Բաուտիստա Ագուտ(21) – Տոմաշ Բերդիխ(6)՝ 6:4, 4:6, 3:6, 6:1, 3:6
Երևանի ժամանակով 13:30-ին տեղի կունենա 1/8 եզրափակիչի Ռոջեր Ֆեդերեր – Դավիդ Գոֆին խաղը, իսկ վաղը պայքարի դուրս կգան հետևյալ զույգերը.
05:30 – Անդրեյ Կուզնեցով(74) – Գաել Մոնֆիս(25)
07:00 – Միլոշ Ռաոնիչ(14) – Ստանիսլաս Վավրինկա(4)
11:30 – Դավիդ Ֆերեր(8) – Ջոն Իսներ(11)
12:00 – Բերնարդ Տոմիչ(17) – Էնդի Մարեյ(2):