Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը կարող է թենիսի՝ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում արժանապատիվ խաղ ցուցադրել Սերենա Ուիլյամսի հետ պայքարում, «Р-Спорт» գործակալության հետ հեռախոսազրույցում ասել է Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի 1994 թվականի հաղթող Անդրեյ Օլխովսկին:
Հիշեցնենք, որ Գասպարյանը քառորդ եզրափակիչի համար պայքարելու է աշխարհի առաջին համար Սերենա Ուիլյամսի հետ:
«Խաղի հավակնորդը, իհարկե, Ուիլյամսն է. նա շատ լավ մարզավիճակում է: Չորրորդ փուլը մրցաշարի սկիզբը չէ, և Ուիլյամսն արդեն լավ մարզավիճակ է հավաքել: Հեշտ չի լինի նրան պայքարից դուրս թողնելն այնպես, ինչպես հնարավոր կլիներ առաջին փուլում: Կարծում եմ՝ Գասպարյանն արդեն իսկ կատարել է իր առջև դրված խնդիրը:
Գասպարյանին շատ բան հաջողվեց, նա շատ լավ խաղ է ցուցադրում: Սերենան անառարկելի ֆավորիտ է, սակայն թենիսում անհնարին ոչինչ չկա: Եթե Մարգարիտան իրեն հատուկ խաղը ցուցադրի, ապա վստահ եղեք, որ արժանապատիվ մրցավեճ է լինելու: Հուսով եմ՝ Գասպարյանը կկարողանա անել դա»,- ասել է Օլխովսկին: