Շենգենյան գոտու ներքին սահմաններում նորից կարող է վերականգնվել հսկողությունը, ինչի մասին նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն իր նամակում՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: «Սահմանների ժամանակավոր վերականգնումը միայն մի հնարավորությունն է շատերից»,- Բառոզուի նամակից մեջբերում է Deutsche Welle-ն:
Նրա խոսքերով` Շենգենյան համաձայնագրի տեքստը կարող է համապատասխան լրացումների ենթարկվել, սակայն անհրաժեշտ է մշակել հատուկ չափանիշներ, որոնք թույլ կտան վերականգնել սահմանային վերահսկողությունը: Չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը պաշտոնապես կներկայացնի իր դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ: