Australian Open-ի երրորդ շրջանում Ժոաո Սոուզային հաղթելուց հետո աշխարհի երկրորդ համար բրիտանացի Էնդի Մարեյը հրաժարվել է հետխաղյա մամուլի ասուլիս տալուց:
Մրցավեճից անմիջապես հետո Մարեյը լքել է «Մելբուռն Պարկ»-ն իր աներոջը՝ Նայջել Սիրսին այցելելու կապակցությամբ, ում Մարեյի հանդիպման ժամանակ տեղափոխել են հիվանդանոց գիտակցությունը կորցնելու պատճառով:
Նշենք, որ չի կայացել նաև Աննա Իվանովիչի մամուլի ասուլիսը, քանի որ Նայջել Սիրսը հանդիսանում է Աննա Իվանովիչի մարզիչը:
Կազմակերպիչները նշում են, որ թենիսիստները միայն կարճ մեկնաբանություններ են տվել: