Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

ՀՀ Զինված ուժերը պատրաստ են պատերազմին և՛ այսօր, և՛ վաղը

«Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, և ռազմական գործողությունների վերսկման հնարավորությունն արդեն ի սզբանե հաշվարկված է, և համապատասխան պլանավորված են մեր գործողությունները: Մենք պատրաստ ենք և՛ այսօր, պատրաստ ենք լինելու և՛ վաղը»:

Հայաստանի գրողների միությունը երեկ հյուրընկալել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանին: Ներկա էին միության տասնյակ անդամներ՝ արձակագիրներ, բանաստեղծներ, հրապարակախոսներ, գրականագետներ, որոնք մեծ խանդավառությամբ ընդունեցին բարձրաստիճան պաշտոնյային: ՀԳՄ էր եկել նաև մեկ այլ հայտնի դեմք՝ հրապարակախոս Զորի Բալայանը՝ «Արցախի կոմիսար», ինչպես նրան ներկայացրեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահն առաջինը խոսեց՝ հիշելով հայ ժողովրդի՝ բանակ ունենալու դարավոր երազանքի և պատերազմի դաշտում կազմավորվող բանակի փառապանծ հաղթանակների մասին: Միլիտոնյանը նաև տեղեկացրեց, որ Գրողների միությունը համատեղ ծրագրեր է իրականացնում Պաշտպանության նախարարության հետ, գրողները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել զորամասերում զինվորների հետ, կայացել են միջոցառումներ, իսկ անցյալ տարի կայացել է համատեղ մրցանակաբաշխությունը:

Բանակ-հասարակություն, բանակ-մտավորականություն կապի կարևոր դերակատարությունը շեշտեց նաև հյուրը՝ փոխնախարար Դավիթ Տոնոյանը. «Մտավորականությունն է աշխարհի բոլոր երկրներում ձևավորում հասարակական կարծիքը՝ իհարկե մեր լրագրողների հետ միասին: Հասարակական կարծիքի ձևավորման գործում երևի թե նաև մեր թերությունն է, որ դուք տեղեկացված չեք ընդհանուր գործընթացներից»: Հենց սա էր հանդիպման գլխավոր նպատակը՝ ընդհանուր գծերով գրողներին, բանակի խնդիրներով մտահոգ մտավորականներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը, որդեգրած պաշտպանական քաղաքականությունը Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում: Լրագրողների և տեսախցիկների ներկայությունը, ճիշտ է, մի քիչ կաշկանդեց Գրողների միության անդամներին, այնուամենայնիվ չազդեց զրույցի անմիջականության վրա:

Փոխնախարարի ավագ օգնական Մարգարիտա Հակոբյանը հակիրճ ներկայացրեց, թե ի՞նչ է ընդհանրապես նշանակում անվտանգության միջավայր, ինչպե՞ս է Պաշտպանության նախարարությունն այսօր իրականացնում պաշտպանական քաղաքականության և ռազմավարության վերանայումը, ինչ ուղղությամբ է գնում Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը և ինչ խնդիրներ կան: «Զինված դիմակայություն». նախարարությունն այս եզրութով է այժմ բնորոշում Ադրբեջանի հետ հակամարտությունը. լեքսիկոնից հանել են «հրադադարի ռեժիմ» տերմինը: ՊՆ-ն վերանայում է իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով դինամիկ զարգացումները տարածաշրջանում. «Տարածաշրջանի 4 երկրներն էլ գտնվում են ցանցային հարաբերություններում: Յուրաքանչյուր երկիր տարբեր առանցքներ է ստեղծել և տարբեր դաշնակիցներ ունեն, որոնց շահերը կա՛մ խաչվում են, կա՛մ չեն խաչվում, կա՛մ համընկնում են, կա՛մ հակադարձ ուղղությամբ են գնում: Օրինակ՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները կամ ոչ վաղ անցյալում՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դինամիկան, Հայաստան-ՀԱՊԿ»:

Գրողներին ամենատարբեր հարցեր էին հետաքրքրում՝ կվերանայվի՞ արդյոք Կարսի պայմանագիրը, ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանը հարևան երկրների, Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի հետ, դեմոգրաֆիական խնդիրները Հայաստանում կազդե՞ն Զինված ուժերի վրա, թե՞ ոչ, ի՞նչ գրքեր են կարդում զինվորները և ինչպե՞ս օգնել նրանց այդ հարցում: Գրողներից մեկն, օրինակ, առաջարկեց ստեղծել այսպես կոչված՝ զինվորական ստեղնաշար, թե ինչ գրքեր պիտի կարդան զինվորները, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ այդ հարցով զբաղվում է փոքրիկ հանձնաժողով, և ՊՆ-ն պարբերաբար ձեռք է բերում տարբեր ոճի և ժանրերի գրքեր:

Հրապարակախոս, արձակագիր Ռուզան Ասատրյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Բաքվի ռեժիմը, վտանգ զգալով ներքին խռովություններից, սանձազերծի պատերազմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, և եթե պատերազմը վերսկսվի, ինչպե՞ս է պատրաստվում դրան դիմագրավել հայկական բանակը: Դավիթ Տոնոյանը հստակ պատասխան տվեց՝ հայկական զինված ուժերը միշտ պատրաստ են Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսմանը:

«Մեր ռազմավարական վերանայման գործընթացում կա մի շատ լուրջ վերլուծական աշխատանք, որը կոչվում է սպառնալիքների գնահատում: Դեռևս առաջին շրջափուլում այս կանխատեսումն արվել է, որ կապված նավթի գների կտրուկ անկման հետ՝ Ադրբեջանում հնարավոր է տնտեսական ճգնաժամ: Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, և ռազմական գործողությունների վերսկման հնարավորությունն արդեն ի սզբանե հաշվարկված է, և համապատասխան պլանավորված են մեր գործողությունները: Ժամանակի առումով, թե տնտեսական իրավիճակը կարող է նպաստել կամ հակառակը՝ սառեցնել ինչ-որ ժամանակում իրենց նկրտումները ռազմական ճանապարհով լուծելու այս հարցը, զինվորականների համար շատ մեծ նշանակություն չունի: Մենք պատրաստ ենք և՛ այսօր, պատրաստ ենք լինելու և՛ վաղը: Մեր պատրաստության ժամանակաշրջանը շատ կարճ է, որպեսզի արձագանքենք: Վերսկսման հավանականությունը. իհարկե, եթե Ադրբեջանի այսօրվա ռազմաքաղաքական ռեժիմը զգա, որ դա իր համար փրկություն է, հնարավոր է՝ այդպիսի քայլի գնան, բայց դա մեզ վրա շատ մեծ ազդեցություն չի ունենում, քանի որ երբ սկսի գործողություններն իրականացնել, պատասխան միջոցներն արդեն իսկ առկա են»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

Պատասխանելով Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցին՝ փոխնախարարը նախ նշեց, որ համագործակցությունն առհասարակ լինում է երկու տեսակի՝ դաշնակցային և գործընկերային. «Իրանի հետ մեր հարաբերությունները շատ սերտ են թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով: Պատժամիջոցների պատճառով մեր ռազմական համագործակցության հնարավորությունները սահմանափակված էին, բայց նոր ֆոնի վրա հնարավոր են նոր զարգացումներ, հիմքը կա, որպեսզի մենք ռազմական տեսակետից էլ կարողանանք ընդլայնել համագործակցությունը»:

Ռազմական ոլորտում նոր դրական զարգացումների պիտի սպասենք նաև հայ-վրացական հարաբերություններում: Հայ-վրացական հարաբերությունների մասին հարց տվողը, ըստ երևույթին, առաջնորդվում էր «սառը պատերազմի» հնացած տրամաբանությամբ, ըստ որի՝ Վրաստանն ավելի սերտ հարաբերություններ ունի Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, հետևաբար դա կխանգարի Հայաստան-Վրաստան համագործակցությանը: Դավիթ Տոնոյանը սրան պատասխանեց շատ կտրուկ՝ ոչ, Վրաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ չեն խանգարում մեր հարաբերություններին, քանի որ Հայաստանը չի համագործակցում Վրաստանի հետ վերջինիս ՆԱՏՕ-ի անդամակցությանն աջակցելու դաշտում:

«Վերջին տարիներին Վրաստանի հետ համագործակցությունն ընդլայնվում է, և հույս ունենք ամուր ռազմական համագործակցության կապեր ունենալ: Այնպիսի իրավիճակ չպետք է լինի, որ հարևան զինվորականներին ավելի լավ ճանաչենք, քան Ավստրիայի: Մոտակա ժամանակներում դուք կտեսնեք նոր զարգացումներ նաև Վրաստանի հետ հարաբերություններում»,- ասաց նա:

Խոսելով մարդկային ռեսուրսների խնդրի մասին՝ փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ արտագաղթը, դեմոգրաֆիական խնդիրները չեն ազդում բանակի վրա. «Մենք համալրման խնդիր չունենք, իսկ հակառակորդի զսպման համակարգ ստեղծելու համար մեր ռեսուրսն ավելի քան բավարար է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում