Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչո՞ւ է Հայաստանում դժվար մարդ լինելը

Ինչո՞ւ իմ, գուցե ոչ միայն ինձ համար է բարդ լիարժեք մարդ լինել մեր հասարակության մեջ:

Մարդկանց ագահությունը, ինչը բնական է` որպես ցանկացած բնազդ, ինքն իրեն, առանց կողմնակի միջամտության, չի կարող խանգարել մարդասիրական հասարակության զարգացմանը: Ի վերջո, ագահությունը կարևորագույն դեր է խաղացել մարդկության պատմության զարգացման փուլերում` սկսած էվոլյուցիոն ամենանախնական շրջանից, առանց որի մարդը չէր կարող գոյատևել հանապազօրյա հացի համար պայքարում:

Հասարակության հումանիզացման մասին վկայում են բնազդների զսպման մեխանիզմները, որոնք մշակվում են մարդկանց խմբերի կողմից, ովքեր ոչ միայն անհատական կարիքներ, այլև ընդհանուր նպատակներ ունեն: Օդի, ջրի, ուտելիքի և նյութական բարեկեցության անձնական կարիքները հավասարակշռվում են ընդհանուր նպատակով` միմյանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմամբ, հատկապես թույլերի, փոքրերի և մեծերի: Բնազդները առանձին անհատի հատկություններ են, օրենքներն ու կանոնները` հանրության գործունեության արդյունք: Ագահությունը պետք է առանձին անհատի գոյատևման, առատաձեռնությունը` հանրության գոյատևման համար:

Ինչ-որ մեկը միշտ անում է առաջին մարդկային քայլը: Այդպիսի մարդիկ շատ են: Բայց այսօր նրանք չեն եղանակ ստեղծողը: Վերջին տարիների մեր իրականության գործարար և կենցաղային մշակույթը թաքնվել է նույն այդ նախնադարյան մարդկանց մտածողության տակ, ովքեր իրենց «քաղաքական դաս» են անվանում: Այդ մշակույթը պատժում է մարդկային դրսևորումներն ու անգամ պարզ մարդկային նախաձեռնությունները: Այդ մշակույթը սովորեցրել է, որ գործարարը գլուխը չբարձրացնի, որ պետք է պահել փողերը, քանի դեռ չեն զանգել վերևներից և չեն խլել ունեցվածքն ու արտոնությունները:

Այդ մշակույթը խթանում է անտարբերություն և ագահություն նրանց մեջ, ովքեր չէին ցանկանա անտարբեր և ագահ լինել, և օգնում է վաստակել նրանց, ովքեր ի վիճակի չեն սահմանափակել իրենց բնազդները: Այդ ամենը ուղեկցվում է բռնության և ագահության մասին հեռուստատեսային հաղորդումներով:

Այդ մշակույթի` հակամշակույթի կողմնակիցները գիտակցաբար խրախուսում են հասարակության դեհումանիզացիան, վերադարձը դեպի նախնադարյան «մինչ-հասարակական» վիճակ: Որքան երկար տևի հակամշակույթի տիրապետությունը, այնքան խորը մենք կդեգրադացվենք որպես հասարակություն: Մխիթարում է միայն այն, որ ավելի շատ են բարոյական ու մտավոր հասունություն ունեցող մարդիկ, քան նրանք, ովքեր կազմում են «քաղաքական դաս» կոչվածը, հետևաբար դեգրադացման քաղաքականությունը հավերժ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում