Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։
Նա 6:4, 3:6, 6:1, 6:4 հաշվով առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։ Այս հաղթանակը Ֆեդերերի կարիերայում 300-րդն էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ռոջերն ուժերն է չափելու բելգիացի Դավիդ Գոֆենի հետ։