Հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, շարունակում է հաջող ելույթն Ավստրալիայի բաց առաջնությունում։
21-ամյա թենիսիստուհին 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային։
1/8 եզրափակչում նրա մրցակիցը լինելու է Սերենա Ուիլյամսը, ով իր հերթին 6։1, 6։1 հաշվով ջախջախել է ռուս թենիսիստուհի Դարյա Կասատկինային։