Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Ապակայունացումը ձեռնտու չէ ոչ ոքի

ԼՂ հակամարտության կարգավորման իրական և ծրագրավորված հեռանկարի բացակայությունը, և բանակցող կողմերի պարբերաբար կրկնվող խոստովանություններն այն մասին, որ խաղաղ կարգավորման գործընթացը մտել է փակուղի, շատերին է ստիպում մտածել հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման մասին:

Այս մռայլ կանխատեսումները սնվում են նաև ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններով, հայկական կողմից հնչող խրոխտ պատասխաններով, հայ-ադրբեջանական շփման գծում ավելի հաճախակի դարձող փոխհրաձգություններով: Եվ իսկապես, ժամանակ առ ժամանակ պատերազմի հնարավորությունը շատ իրական է թվում: Առավելևս, այս պարագայում համակարգված պատասխան է պահանջում հետևյալ հարցը. ինչքանո՞վ է իրական հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը: Իհարկե, հասկանալի է, որ պատերազմ սկսել-չսկսելու որոշումը չի կարող կայացվել առանձին վերցրած երկրում, կամ առանձին վերցրած կաբինետում, և մարտական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ նման զարգացումը ձեռնտու լինի ԼՂ հարցի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված միանգամից մի քանի կողմերի: Ուստի մեր հարցի պատասխանը ստանալու համար պիտի փորձենք հասկանալ, թե ինչքանով է պատերազմի վերսկսումը ձեռնտու իրադարձությունների զարգացման վրա ազդեցություն ունեցող ուժերից յուրաքանչյուրին:

Հայաստան և Ադրբեջան

Հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական շատ ու շատ շրջանակներ կարծում են, որ Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու լավագույն տարբերակն ի վերջո լինելու է պատերազմի սանձազերծումը: Տվյալ դեպքում հաշվի է առնվում այն, որ պատերազմի վերսկսումը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա իր` իշխանությունից հեռացման հարցը դուրս բերել ներքաղաքական կյանքի օրակարգի առաջին հորիզոնականներից, և ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի և սփյուռքի ուշադրությունը կենտրոնացնել ազգային ազատագրական պայքարի հերթական փուլի վրա: Իհարկե, այս սցենարը գուցե և իրական է թվում տեսության մեջ, բայց գործնական փորձաքննության չի դիմանում: Ամբողջ խնդիրն այն է, որ պատերազմի ընթացքը չի կարող Սերժ Սարգսյանի համար կանխատեսելի լինել, այսինքն, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այդ ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ չի ունենա:

Իսկ մարտական նվազագույն անհաջողությունները կարող են Սերժ Սարգսյանին գերագույն գլխավոր հրամանատարից վերածել բանակի թիրախի: Ժամանակին իրադարձությունները հենց նման ուղղությամբ են ընթացել Ադրբեջանում, երբ ղարաբաղյան ճակատում արձանագրված անհաջողությունները պարարտ հող ստեղծեցին այդ երկրում ռազմական հեղաշրջման համար: Գնդապետ Սուրաթ Հուսեյնովի դիվիզիան, մոռանալով իր ղարաբաղյան առաքելության մասին, ուղևորվեց դեպի Բաքու` վերջ դնելով նախագահ Էլչիբեյի իշխանությանը:

Եվ ընդհանրապես, խաղաղությունը իշխանություններին հնարավորություն է տալիս բանակը պահել մի տեսակ գետտոյացած, այսինքն, վերահսկելի վիճակում: Իսկ պատերազմը ենթադրում է հանրության ավելի լայն շերտերի անմիջական շփումը զինվորականների հետ և ավելի լայն շերտերի ներթափանցումը զինված ուժեր: Սա նշանակում է, որ պատերազմի դեպքում, անկախ դրա ընթացքից, կտրուկ կմեծանա Սերժ Սարգսյանին ընդդիմադիր տրամադրված անձանց ներկայությունը և ազդեցությունը բանակում: Իսկ բանակի պատերազմական, ասել է, թե արտազորանոցային վիճակը իշխանությանը ընդդիմադիր տրամադրված անձանց հնարավորություն կտա անարգել զինվել և լուծել իշխանության հարցը` կամ ինքնուրույն, կամ էլ բանակային որոշակի ուժերի մասնակցությամբ:

Այս պարզ հաշվարկը Սերժ Սարգսյանին և նրա իշխանությանը, ըստ էության, մեխանիկորեն դուրս է բերում պատերազմով շահագրգիռների ցուցակից: Այդ ցուցակից կարելի է հանել նաև հայաստանյան ընդդիմությանը, որը հասկանում է, որ օգտվելով պատերազմի խառնակ ժամանակաշրջանից իշխանությունը անպայման կաշխատի մաքրումներ իրականացնել երկրի քաղաքական վերնախավում, շարքից հանելով քաղաքական ամենալուրջ հակառակորդներին: Ըստ էության, մոտավորապես նման վիճակում են հայտնվել նաև ադրբեջանական իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք պատերազմի հետ կապված պետք է որ ունենան միևնույն մտավախությունները, ինչ իրենց հայաստանցի գործընկերները: Այսուհանդերձ, Ադրբեջանը ունի պատերազմից խուսափելու այլ շարժառիթներ ևս: Նախ ԼՂ հակամարտության շուրջ քարոզչական և դիվանագիտական պատերազմում Ադրբեջանը բավական տպավորիչ հաղթանակներ է տանում, և պատերազմի սանձազերծումը կարող է ընդհատել հաղթանակների այդ շարքը:

Եվ ընդհանրապես, ողջ միջազգային հանրությունը այս շրջանում մի տեսակ հանդես է գալիս Ադրբեջանի դաշնակցի դերում, և այդ երկիրը բոլոր հիմքերն ունի հուսալու, որ խաղաղ ճանապարհով կարող է ձեռք բերել այն, ինչը պատերազմի դեպքում իրենից առնվազն տասնյակ հազարավոր զոհեր է պահանջելու: Խոսքը առնվազն գրավյալ տարածքները վերադարձնելու խնդրի մասին է: Եվ հետո, շատ շուտով գործարկվելու են այնպիսի տնտեսական ծրագրեր, որոնք Ադրբեջանին միլիարդավոր դոլարների օգուտ են բերելու և պատերազմի սանձազերծումը կնշանակի վտանգի ենթարկել այդ եկամուտները: Խոսքը, առաջին հերթին Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին է, որը պատերազմի սանձազերծման դեպքում տրամաբանորեն և արդարացիորեն դառնալու է հայկական դիվերսիոն ջոկատների ամենասիրած թիրախը, և ադրբեջանական նավթը այս պարագայում ընդամենը կողողի Լեռնային Ղարաբաղի ափերը:

Ռուսաստան և ԱՄՆ

Շատ է գրվել, որ հետաքրքիր զուգադիպությամբ, ղարաբաղյան ճակատում զինադադարի հաստատումը համընկավ չեչենական պատերազմի սկսվելու հետ: Ռուսաստանը, ըստ էության, լինելով ղարաբաղյան պատերազմի հիմնական ջատագովը և գործող անձը, կարողացավ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն պարտադրել այն ժամանակ, երբ պարզվեց, որ խաղաղությունը անհրաժեշտ է իրեն: Իսկ Ղարաբաղում, և ընդհանրապես ողջ Հարավային Կովկասում խաղաղությունը ՌԴ-ին անհրաժեշտ եղավ այն ժամանակ, երբ հասկանալի դարձավ, որ տարածաշրջանային այդ կոնֆլիկտների աղբյուրները «վառ պահելու» համար ՌԴ-ից արտահանվող զենք զինամթերքի մի որոշակի մասը վերադառնում է և հայտնվում չեչեն անջատողականների ձեռքում: Եվ սա տրամաբանական էր, որովհետև տարածաշրջանային ոչ լեգալ պատերազմները ենթադրում էին զենք-զինամթերքի ոչ լեգալ շրջանառություն, և որ կարևոր է` այդ շրջանառությունը տեղի էր ունենում անջատողականությունը պաշտոնական քաղաքականություն հայտարարած և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշված Չեչենական հանրապետության շուրջ:

Իրար հետևից կնքված հարավկովկասյան զինադադարները, ըստ էության, նվազեցրին զենքի պահանջարկը այդ տարածաշրջանում և Ռուսաստանին ազատեցին պատերազմող կողմերին զենք մատակարարելու պարտավորությունից և անհրաժեշտությունից, ինչը իր հերթին նվազեցրեց զենքի անվերահսկելի շրջանառությունը: Հետագայում ընդհանրապես վերացան այսպես կոչված չվերահսկվող տարածքները. Հարավային Կովկասի յուրաքանչյուր քաղաք, բնակավայր, տարածաշրջան հայտնվեց կոնկրետ իշխանության վերահսկողության տակ: Ու քանի որ այդ իշխանությունները հսկայական քաղաքական և ոչ միայն քաղաքական կախվածություն ունեին Ռուսաստանից, վերջինս կարողացավ առավելագույնի հասցնել Չեչնիային զենքի մատակարարման ուղիների վերահսկողությունը:

Այսպիսով, հարավկովկասյան, թեկուզ հարաբերական կայունությունը, որի շնորհիվ լուծվել է այս խնդիրը, Ռուսաստանին անհրաժեշտ է քանի դեռ Հյուսիսային Կովկասի անջատողական միտումները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ամբողջականության համար: Այս վտանգը, սակայն, ՌԴ-ն չի կարողանա հաղթահարել առնվազն առաջիկա տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ գոնե այդ ժամանակահատվածում Ռուսաստանին պետք է հանել ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսմամբ շահագրգիռների ցուցակից: Հաջորդ կողմը, որ տեսականորեն ի վիճակի է պատերազմ հրահրել Ղարաբաղյան ճակատում, ԱՄՆ-ն է: Վերջինս, սակայն, Աֆղանստանում կանգնած է մոտավորապես նույն խնդրի առաջ, ինչ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում, այն է` աֆղանցի գրոհայինների զինված դիմադրության հաղթահարում:

Իհարկե, Աֆղանստանի ծայրահեղականները զենքի ձեռքբերման սեփական և ավտոնոմ աղբյուրներ ունեն, բայց մեր տարածաշրջանում հնարավոր պատերազմի արդյունքում առաջացած զենքի անվերահսկելի շրջանառությունը կարող է պիտանի լինել նաև նրանց. ի վերջո ԼՂ հակամարտության գոտին շատ հեռու չէ Իրաքից: Մյուս կողմից, սակայն, ԱՄՆ-ն շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական դերակատար լինել, և Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կարող է հերթական անգամ կասկածի տակ դնել միջազգային խնդիրները վերահսկողության տակ պահելու Օբամայի վարչակազմի ունակությունը, մի բան, որ ամենևին էլ պետք չէ ԱՄՆ գործող իշխանություններին: Մանավանդ, պաշտոնավարման երկրորդ ժամկետում, Բարաք Օբամայի և ընդհանրապես ԱՄՆ արտաքին քաղաքականությունը խնդիր է դրել ապացուցել, որ իր հիմնական գերխնդիրը աշխարհում կայունության և հանդուրժողականության ապահովումն է և որ ինքը ի վիճակի է լուծել այդ խնդիրը: Եվ հետո, ԱՄՆ-ն շատ կոնկրետ խնդիրներ ունի ԼՂ հակամարտության գոտու հարևանությամբ գտնվող Իրանի հետ, և ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսումը կարող է անհնարին դարձնել ԱՄՆ-ի իրանական քաղաքականության հետագա իրագործումը:

Այս իմաստով, որպես պատերազմով շահագրգիռ կողմ, կարող է դիտարկվել նաև Իրանը: Ղարաբաղում պատերազմի վերսկսումը, սակայն, կարող է անհնարին դարձնել Իրանի համար ստրատեգիական կարևորություն ունեցող մի շարք տնտեսական ծրագրերի իրագործումը: Խոսքը, մասնավորապես, իրանական գազը Եվրոպա արտահանելու նախագծի մասին է: Այս ծրագրերի իրականացման շուրջ քաղաքական պայմանավորվածությունների կայացումը կարող է մեծացնել Իրանի նշանակությունը Եվրոպայի համար, ինչն էլ իր հերթին Իրանին թույլ կտա Եվրոպային դարձնել շահագրգիռ կողմ ԱՄՆ-ի հետ իր ունեցած հակասությունների կարգավորման գործում: Այսպիսով, կարող ենք արձանագրել որ այս պահին ակնհայտորեն հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսմամբ շահագրգիռ ուժերի դեֆիցիտ է զգացվում, ինչից հետևում է, որ պատերազմի վերսկսումը առավել քիչ հավանական է քան երբևէ: Այնպես որ, ԼՂ հակամարտության կողմերը իրենց ռազմաշունչ ավյունը ստիպված կլինեն պարպել ընդամենը փոքր և տեղային միջադեպերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում