Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

«Ես չեմ ուզում, որ իմ նկարը «լայքեն»». ոստիկանության ներկայացուցիչ

Դատարանում ՀՀ ոստիկանության շահերը պաշտպանող Սոնա Մելիքյանը կարծում է, որ եթե լրագրողներն իրեն լուսանկարեն, ապա լուսանկարը կհայտնվի սոցցանցերում, և ՀՀ քաղաքացիները իր մասին անհեթեթ մեկնաբանություններ կգրեն: Թե ինչու է Ոստիկանության ներկայացուցիչը վստահ, որ մեկնաբանությունները անհեթեթ են լինելու, պարզ չէ, սակայն հարկ է նշել, որ Սոնա Մելիքյանն ինքն է իր լուսանկարները հրապարակել «Ֆեյսբուքում», որոնք հասանելի են ոչ միայն իր վիրտուալ ընկերներին, այլև ամբողջ հանրությանը:

Սոնա Մելիքյանը ՀՀ վարչական դատարանում ներկայացնում է ՀՀ ոստիկանության շահերը, որի դեմ բողոք է ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա պնդում է, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ականատես են եղել, թե Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն ինչպես են բռնություն գործադրել իր նկատմամբ և անգործություն են ցուցաբերել, որևէ կերպ չեն միջամտել: Արդյունքում իրավապաշտպանին հասցվել է ֆիզիկական վնասվածք:

«Այնքան վիրավորական էր տեսնել, որ ոստիկանները կանգնած հետևում են, թե 4 հաստամարմին տղամարդիկ ինչպես են բռնություն գործադրում իմ նկատմամբ: Միակ բանը, որ ոստիկաններն անում էին, դա հեռախոսով նկարելն ու ծիծաղելն էր»,- հիշում է Մարինա Պողոսյանը:

Ոստիկանության դեմ հայցի քննությունը սկսվեց երկու միջնորդությամբ: Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Սուքիասյանը նախ դատարանին միջնորդեց թույլատրել լրագրողներին տեսանկարահանել դատական նիստը: Ինչպես արդեն նշեցինք, ոստիկանության ներկայացուցիչն առարկեց՝ նշելով, որ իր համար ցանկալի չէ, որ իր լուսանկարները «լայքեն»:

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Մելիքյանի առարկությունն անհիմն է. «Եթե մարդ չի ցանկանում, որ իր լուսանկարները լայքեն կամ մեկնաբանեն, դրանք սոցիալական ցանցերում չի տեղադրում: Մենք տեղյակ ենք, որ Դուք բավականին ակտիվ եք սոցիալական ցանցում»,- ոստիկանության ներկացուցչին ասաց իրավապաշտպանը:

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը, այնուամենայնիվ, համարեց, որ Մելիքյանի՝ «լայքերից» զերծ մնալու իրավունքը առավել կարևոր է, քան լրատվամիջոցների աշխատանքն ու դատական նիստի թափանցիկությունը: Դատավորը մերժեց տեսանկարահանելու միջնորդությունը:

Փաստաբանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր դատավորին: Արթուր Սուքիասյանը վստահ է, որ դատավոր Խանդանյանը չի կարող անկողմնակալ քննություն անցկացնել սույն գործով: Բանն այն է, որ նույն դատավորը նախկինում քննել է Մարինա Պողոսյանի մեկ այլ հայց՝ ընդդեմ ԴԱՀԿ ծառայության, և եկել եզրակացության, որ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու փաստը հաստատված չի: Սա այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում նույն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները չեն հերքել, որ բռնություն են գործադրել:

Այժմ, երբ Պողոսյանը բողոքարկում է ոստիկանության անգործությունը՝ իր նկատմամբ կիրառվող բռնության առնչությամբ, դատավոր Խանդանյանն արդեն իսկ կողմնակալ դիրքորոշում ունի սույն գործի կապակցությամբ: «Փաստորեն, սույն վարչական գործի քննության ընթացքում նախագահող դատավորը պետք է իրավական դիրքորոշում հայտնի և եզրահանգումներ կատարի այնպիսի փաստի վերաբերյալ, որի կապակցությամբ դատավորի դիրքորոշումն արտահայտված է մեկ այլ վարչական գործով կայացված վճռում և արդեն հայտնի է: Բնական է, որ վճռում արտահայտված դիրքորոշումը նույն դատավորի կողմից պետք է լինի անփոփոխ»,- նշված է փաստաբանի միջնորդությունում:

Այլ կերպ ասած՝ եթե Պողոսյանի գործը քննի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը, ապա արդեն իսկ առավել քան ակնհայտ է, որ Պողոսյանի պահանջը մերժվելու է: Փաստաբանն այս հիմքով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց: Դատավոր Խանդանյանը միջնորդությունը քննարկելու համար մեկ օրով հետաձգեց դատական նիստը:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և Արթուր Սուքիասյանը, սակայն, չեն ներկայացել հաջորդ նիստին՝ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը ծանոթանալու:

Պողոսյանն իրենց չներկայանալն այսպես բացատրեց. «Եթե մեր միջնորդությունը պետք է մերժվի, ապա մենք չենք պատրաստվում մասնակցել այդ բեմականությանը: Մենք ինքներս մեզ հարգում ենք: Դատավորը կողմնակալ է և չի՛ կարող քննել այս գործը»:

«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ դատավոր Խանդանյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և հետաձգել գործի քննությունը:

 

Լուսանկարում՝ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյան և դատավոր Ռաֆիկ Խանդանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում