Արթուր Աբրահամն այսօր մեկնում է ԱՄՆ: Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը մայիսի 14-ին Super Six World Boxing Classic մրացաշրի կիսեզրափակիչում ուժերը կչափի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ:
Դեռ երկու օր առաջ Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուրլենդը հայտարարել էր, որ եթե մրցավարները ներկայացնեն ԱՄՆ-ը կամ Եվրոպան, ապա Արթուրը չի մեկնի ԱՄՆ ու մարտը չի կայանա: Այժմ արդեն մրցավարների հետ կապված բոլոր խնդիրները հարթված են և Զաուրլենդն ասել է, որ Արթուրը կիրակի օրը կմեկնի ԱՄՆ:
Աբրահամն իր հերթին հայտարարել է, որ մեկնում է ԱՄՆ` քաջ գիտակցելով, որ մեծամասնությունն այդ մարտի ֆավորիտ են համարում Ուորդին:
«Ես գիտեմ, որ շատերն այս մարտի ֆավորիտ են համարում Ուորդին, այնպես` ինչպես ինձ էին համարում, երբ 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկեցի Թեյլորին: Ես միայն կարող եմ ասել, որ մայիսի 14-ին ամեն ինչ կարող է պատահել»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում boxingscene-ը: