Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանն ունի՞ արդիականանալու ներուժ

Ժամանակակից Հայաստանում ժողովրդավարության գնահատման հետ կապված հիմնական պարադոքսն այն է, որ վերջին տասնամյակում զանգվածային գիտակցությունը երկրի զարգացման հարցում ոչ մի լայնածավալ ապաժողովրդավարացում չի նախատեսել: Հասկանալի է, թե գործընթացային ժողովրդավարության (մրցակցային ընտրություններ և դրանց հետ կապված ամեն ինչ) արժեքները մինչ օրս ինչու չեն դարձել ժողովրդավարության առիթով դրսևորվող նույն «մարդկային զգացմունքների» միջուկը` նշանակալիորեն զիջելով այլ պահանջների` ժողովրդավարությունը պետք է բարեկեցության և անվտանգության պտուղներ տա, ապա նաև ապահովի հասարակական կարգի արդարացիությունը:

Բանն այն է, որ հետխորհրդային սոցիալական անցման և գերակայող արժեքների տրամաբանությունն անմիջապես մատուցվեց որպես, առաջին հերթին, «դեֆիցիտի հասարակությունից» հեռանալու և արևմտյան տիպի «սպառողական հասարակության» նմուշներին հասնելու ձգտում: Հենց դա էլ, բնականաբար, նախանշեց ժողովրդավարական արժեքների ծայրաստիճան սպառողական ընկալումը (այն անհրաժեշտ է, ինչպես շուկան, այն չափով, որքանով ապահովում է կյանքի և սպառման լավագույն մակարդակը), ինչպես նաև «մասնավոր ազատության» տարածքը:

Սեփականաշնորհման և շուկայական վերաձևումների, կապիտալիզմի` որպես ժողովրդավարության և զարգացման հոմանիշի զանգվածային սոցիալական օրինականության պատրանքը ցրվեց բավական արագ: Դրա պատճառը ոչ միայն և ոչ այնքան տնտեսական անկման և սոցիալական ճգնաժամի խորությունն էր, որքան այն, որ 90-ական թթ. Հայաստանի տնտեսությունը և քաղաքականությունը բնորոշվում էին որպես իշխանության և սեփականության վերաբաշխման ուղղությամբ իշխող դասակարգի բուռն գործունեության փուլ, այն դեպքում, երբ զարգացման ռազմավարական խնդիրներն ակներևորեն և արագ կերպով հայտնվել էին երկրորդ պլանում:
90-ականների բարեփոխումների և դրանց արդյունքների բացասական ընկալման համապատկերին ժողովրդավարության այլընտրանքը կամ «ուժեղ ձեռքը» եղել և մինչ օրս էլ մնում է հրատապ (արդարադատության կշեռքին): Մինչև հիմա էլ շատերի համար ավելի արդյունավետ և նախընտրելի է համարվում այն, ինչը սպառողական հասարակության շրջանակներում ապահովում է հենց նույն վերաբաշխիչ սոցիալական արդարությունը, հարուստների և աղքատների կենսակերպի տարբերությունների հաղթահարումը, ինչպես նաև պետության հիմնական գործառույթների ապահովումը, որի տակ հասկացվում են մասնավոր կյանքի անվտանգություն, երաշխավորված կենսամակարդակ և բնակչության սոցիալական պաշտպանվածություն:

2000-ականները, որոնք անցան իբրև կարգավորման և կարգուկանոն հաստատելու, «հասարակության պարտքերը մարելու» կարգախոսներով, միանգամայն համապատասխանում էին երկրի զարգացմանը և ժողովրդավարության ընկալմանն առնչվող զանգվածային «զգացմունքների պահանջմունքներին»: Առավել ևս, որ զանգվածային տրամադրությունների այդպիսի կառուցվածքը, մռայլ տնտեսական դասավորվածությանը (կոնյունկտուրային) ներդաշնակ, հարմար էր նաև իշխող դասակարգին:

Հիմա ի՞նչ: Արդյո՞ք իսկապես ճիշտ չեն նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանն այս ամենի արդյունքում հայտնվել է կոռուպցիայի և հետամնացության այնպիսի «ինստիտուցիոնալ թակարդում», որտեղից գործնականում ելք գտնել հնարավոր չէ:

Թվում է` այս ողջ անուրախ պատկերի մեջ էլ, այնուամենայնիվ, հնարավոր է տեսնել այն գլխավորը, ինչը, ամենայն հավանականությամբ, ի զորու է հանգեցնել ձևափոխության: Դա կարող է դուր գալ կամ ոչ, սակայն իշխանության և սեփականության անբաժանելիության գաղափարից խախտվածների համակարգում փոփոխությունների մեկնարկային մեխանիզմը միայն ու միայն տնտեսությունն է: Ավելի ճիշտ` հենց նույն իշխող դասակարգի տնտեսական հիմնախնդիրները (եթե դրանք առկա են մյուս բոլորի մոտ` դա դեռ ոչինչ չի նշանակում):

Մինչդեռ այդ հիմնախնդիրները կուտակվում են: Ավելի ու ավելի հստակ է գիտակցվում այն փաստը, որ այսպիսի տնտեսությունը չի կերակրի ոչ միայն երկիրը, այլև հենց նույն էլիտային (ընտրախավին): Մեր երկրին վաղուց են ակնարկում, որ բոլորը պետք է ինչ-որ կերպ իրենք իրենց «գլուխը պահեն», և պետությունը մի քանի տարի ևս չի կարող տրանսֆերտների հաշվին կառավարել հասարակությանը: Իսկ իրենց «գլուխը պահելու» համար անխուսափելիորեն անհրաժեշտ է վերակենդանացնել սոցիալական դինամիկան, սոցիալական շարժունակության ուղիները, սոցիալական և տնտեսական բնականոն մրցակցությունը: Գործընթացային ժողովրդավարության արժեքները նույնպես ավելի ու ավելի մեծ հեղինակություն ձեռք կբերեն սեփական ուժերով «գլուխները պահող» և ավելի ու ավելի շատացող (մեծ թիվ կազմող) քաղաքացիների շրջանում:

Մյուս կողմից` նույն այդ իշխող դասակարգը նույնպես «գլուխը պահելու» խնդիր ունի: Այսինքն` նա պետք է եղածը (կամ այն, ինչ մնացել է) վերաբաժանելուց անցնի որևէ «նոր սնունդի» և աշխարհում իր նոր մրցունակության ստեղծմանը` նոր տնտեսության, նոր ակտիվների, նոր կապիտալի: Դրա համար նա ստիպված կլինի ճշտել ներէլիտար պայմանավորվածությունները, թույլ տալ, որ բիզնեսը շնչի, բացել ուղղահայաց շարժունակության ուղիները: Նոր տնտեսությունից և նոր կապիտալներից էլ հենց, որոնք արդեն չեն ստեղծվի վերաբաշխման կամ վարչական ռենտայի շնորհիվ, հնարավոր է, հետո ամրանա իրական, ոչ իմիտացիոն «համակարգային ընդդիմությունը» և բազմակուսակցական համակարգը:

Իշխող դասակարգը կսկսի ավելի ջերմ վերաբերվել գործընթացային ժողովրդավարությանը, քանի որ պարզ կդառնա, որ ռազմավարական տեսակետից բյուջեից կախում չունեցող քաղաքացիների մեծ քանակը և ժողովրդավարությունն են միայն ինչ-որ կերպ երաշխավորում, որպեսզի չգա «ուժեղ ձեռք», որը, հենվելով ռենտայի սպասող մեծամասնության վրա, կրկին կուզենա ամեն ինչ խլել ու վերաբաշխել:

Քաղաքական ժողովրդավարացումն այդ դեպքում կարող է դառնալ թե՛ իշխող դասակարգի և թե՛ հասարակության` վերաբաշխման տնտեսությունից արտադրական տնտեսության անցնելու ոչ այնքան սրընթաց, սակայն անխուսափելի տեխնիկական հետևանքը: Այս իրավիճակում վատ տարբերակ չէ, եթե քննարկվում է այն հարցը, թե ընդհանրապես Հայաստանն ունի՞ արդիականանալու սխեմա:

Լուսանկարը` «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում