Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Հայ մարդը շարունակում է միջոց մնալ` այդպես էլ առանց նպատակ դառնալու

«Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ արեց քո աջ ձեռքը». սա մեջբերում է Նոր Կտակարանից, որը, եթե չենք սխալվում, սուրբ գիրք է համարվում նաև հայերիս համար: Եվ թե ինչքանով ենք մենք` հայերս, ընդհանրապես ընկալել այս իրողությունը, լրիվությամբ և ամբողջապես ցույց է տալիս «Տժվժիկ» հանրահայտ ստեղծագործությունը, որը թերևս այն սակավաթիվ ստեղծագործություններից է, որ կարողացել է թափանցել հայ մարդու խորքերը և բացահայտել, թե ինչ կա թաքնված հայ փողատիրոջ հոգում:

Ու մինչ մենք, ասենք, օլիգարխներին ու որոշ օլիգարխախառը չինովնիկների մեղադրում ենք երկիրը ինքնամոռաց թալանելու մեջ, նրանք իրենց բարեգործներ են անվանում, և նրանք որպես բարեգործություն ներկայացնում են այն չնչինը, որ մարդկանց բաժանում են որպես օգնություն` չհիշելով անգամ, որ դա ընդամենը մի չնչին մասն է այն թալանածի և ասենք այն թաքցրած հարկերի, որ նրանք պիտի վճարեին պետությանը և, ի վերջո, իրենց բարեգործության զոհերին ու չեն վճարում: Ու եթե, ասենք, հարկերը սահմանված կարգով վճարվեին ու բաշխվեին, շատ շատերը բարեգործության կարիք չէին ունենա: Եվ եթե նրանք դա անեին սեփական հոգու հանգստության համար, դա երևի թե կարելի էր հասկանալ: Բայց պարզվում է, որ նրանք դա անում են ոչ թե սեփական հոգին գոնե ինչ-որ չափով թեթևացնելու, այլ «ռեյծինգի հըմար»:

Այո, պարզվում է օլիգարխներին ու թալանչիներին չի բավարարում փողն ու հարստությունը, արտոնություններն ու բեսպրեդել լինելու հնարավորությունը, նրանց կատարյալ երջանիկ լինելու համար նաև «ռեյծինգ» է հարկավոր, և այս է պատճառը, որ նրանց բաժանած ամեն հատիկ վարունգի մասին մանրամասն ռեպորտաժներ են հեռարձակվում հեռուստատեսություններով, իսկ թերթերը լայնորեն լուսաբանում են վարունգի բաժանման հանդիսավոր արարողությունները: Եվ հաջորդ օրը նրանք արթնանում են ուրիշ ռեյծինգով. «Ախպեր, ռեյծինգդ գեշ հելավ», ահա այսպիսի հաճոյախոսություններ են փոխանակում օլիգարխներն ու թալանչիները «բարեգործական» ամեն ակցիայից հետո և անգամ սկսում են քննարկել սեփական ժողովրդի թշվառ վիճակը. «Ախպեր, մի հատ բիձա կար, լացըմ էր, ձեռներս էր պաչըմ, ասըմ էր դու մեր աստվածն ես»,- հակառակորդ օլիգարխին ջիջիլ է գցում «նորառեյծինգավորվածը», և զրուցակիցներից ոչ ոք չի ֆիքսում, թե ինչքան թշվառ և անօգնական է իր կողքին ապրող մարդը, որ ասենք հինգ կիլո բրինձ ստանալը նրան կարող է «աստվածային տեսիլքներ» պարգևել և զրկել ողնաշարից: Բայց ի վերջո, այս ամենը անսպասելի չէ, որովհետև հայ իրականության մեջ մարդը միշտ էլ միջոց է եղել և ոչ թե նպատակ, իսկ նպատակները մեզանում, ինչպես միշտ, գետնաքարշ են և ավելի չեն բարձրանում, քան հայոց օլիգարխների իրական «ռեյծինգը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում