Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Էրդողանի առաջ քաշած «Ստամբուլյան ջրանցքի» նախագիծը լուծում է 3 խնդիր. հունական կողմ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Հունաստանը խստորեն անհանգստացած է Էրդողանի առաջ քաշած «Ստամբուլյան ջրանցքի» նախագծից: Այս մասին նշված է Աթենքում հրապարակվող և մեծ տպաքանակ ունեցող Ethnos թերթում:

Դրանում նշված է. «Վարչապետ Էրդողանն առաջ քաշելով Սև և Մարմարա ծովերը միմյանց միացնող «Ստամբուլյան ջրանցքի» նախագիծը` լուծում է միանգամից 3 խնդիր.

1. Դրանով Թուրքիան ցանկանում է ձերբազատվել 1936 թվականին կնքված և Սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող Մոնտրեի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից:

2. Էրդողանը ցանկանում է միայնակ վերահսկել ռուսական ու միջինասիական նավթի փոխադրումը դեպի Էգեյան ծով: Բնականաբար, նավթ փոխադրող հեղուկանավերը և մյուս խոշոր առևտրական նավերը կսկսեն Սև ծովից Էգեյան ծովում հայտնվել այդ «երեք ծովերի ջրանցքով», ինչը նշանակում է, որ կավելանա նավթի փոխադրումը և կխախտվի տարիներ ի վեր ձևավորված հավասարակշռությունը` խիստ բացասական անդրադառնալով Հունաստանի տնտեսական ու բնապահպանական իրավիճակի վրա:

3. «Ստամբուլյան ջրանցքի» նախագիծն անիմաստ է դարձնում «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս (Դեդեաղաչ)» նավթամուղի կառուցումը: Մեծապես ավելանում է Թուրքիայի ռազամավարական դերը միջինասիական էներգակիրների տարանցման գործում, իսկ մի շարք երկրներ (Հունաստան, Բուլղարիա, և Ռումինիա) հայտնվում են խաղից դուրս վիճակում («Նովոռոսիյսկ-Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նավթամուղը ռուսական ու միջինասիական նավթը պետք է փոխադրեր դրանցից առաջին երկուսի տարածքով):

Այժմ սպառնալիքի տակ են հայտնվել Հունաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու բնապահպանական միջավայրը»:

Հիշեցնենք, որ «Ստամբուլյան ջրանցքն» ունենալու է 40 կիլոմետր երկարություն, 150 մետր լայնություն և 25 մետր խորություն: Այն նախատեսված է լինելու ժամանակակից նավերի (300 մետր երկարությամբ) անցման համար: Օրական դրանով անցնելու է 150-160 նավ: Ի տարբերություն սևծովյան նեղուցների, որոնք համարվում են միջազգային ջրեր, «Ստամբուլյան ջրանցքը» կգտնվի բացառապես Թուրքիայի իրավասության ներքո: Քանի որ նեղուցներն ունեն միջազգային ջրերի կարգավիճակ, Թուրքիան նեղուցներով անցնող նավերի անվտանգության հարցում չի կարողանում կոշտ ստանդարտներ կիրառել:

Ի դեպ, մինչև 1998 թվականը թուրքական իշխանությունները պաշտոնապես նեղուցներն անվանում էին «սևծովյան»: Բոլոր փաստաթղթերում օգտագործվում էին «Բոս‎ֆոր» և «Դարդանել» աշխարհագրական անվանումները, ինչը յուրօրինակ կերպով հաստատում էր նեղուցների կարգավիճակի «ոչ ազգային» լինելը: Սակայն 1998 թվականին նավարկության կարգում նեղուցներն անվանվեցին «թուրքական» և համարվեցին Ստամբուլ և Չանաքքալե (Դարդանել) քաղաքների նավահանգստային ջրեր:

Չպետք է մոռանալ, որ նեղուցները Սև ծովից դեպի Համաշխարհային օվկիանոս միակ դարպասներն են համարվում Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Վրաստանի համար, ինչպես նաև կարևորագույն տրանսպորտային երթուղի Ռուսաստանի ու Թուրքիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում