Լուրեր
Իրավական կազուս. Հրապարակվել են նախկին գլխավոր դատախազի որդուց թալանված ռուս գործարարների գործով նախաքննական ցուցմունքները
  • 11:08
  • 2016-01-20
  • Դիտումներ՝ *

Հայաստանյան դատարանները սկսել են առաջնորդվել ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքով, այլ իրենց կողմից սահմանված նոր մեթոդներով, որն աղերս չունի օրենքի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, որը նաև Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի ծրագրած խաբեության զոհ դարձած ռուս գործարարների ներկայացուցիչն է դատարանում։

Նշենք, որ ոուս 3 գործարարի բողոքի հիման վրա վերջապես քրեական գործ է հարուցվել, սակայն կողմը քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկել է դատարանում և այդ բողոքը վարույթ է ընդունվել, թեև դրա հիմքերը, ըստ իրավապաշտպանի՝ չկային։

Բողոքը վարույթ ընդունելուց զատ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին կայացած նիստում Վիկտոր Տեր-Հովսեփյանի ներկայացուցչի կողմից հրապարակվել է դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործից տուժող կողմի՝ ռուս գործարարների ցուցմունքները։

Իրավապաշտպանի խոսքերով՝ նախաքննության փուլում կողմի ձեռքում չէին կարող օրինական ճանապարհով հայտնվել տուժող կողմի ցուցմունքները։

Ի դեպ, տուժող կողմն ու մյուս ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել առարկություն ներկայացնել, քանի որ դատավոր Բեկթաշյանը հենց նիստի սկզբում Պողոսյանին հեռացրել է դատարանի դահլիճից հեռախոսի ձայնը չանջատելու համար, ապա ավելի ուշ հեռացրել է նաև ռուս գործարարներից մյուսի՝ Աֆոնինի ներկայացուցչին։

  • Դիտումներ՝ *