«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգը հայտնել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում, չնայած, որ ինքը հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ:
«Այստեղ անչափ հաճելի է: Շատերն են ցանկանում հանդես գալ «Բարսելոնա»-ում: Կատալոնական ակումբում ամեն ինչ այնպես չէ, ինչպես «Արսենալ»-ում: «Բարսելոնա»-ում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին:
Չեմ ասում, թե «Արսենալ»-ում հզոր ֆուտբոլիստներ չկան, սակայն «Բարսա»-ն աշխարհի լավագույն ակումբն է»,- նշել է կամերունցի ֆուտբոլիստը, ով «կապտանռնագույններ»-ի ակումբ է տեղափոխվել «Արսենալ»-ից:









































