Այս պահի դրությամբ Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար հնարավոր «ռազմական լուծում» գոյություն չունի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Լոնդոնում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն:
«Համոզված եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում»,- ասել է Բոնինոն:
Նշենք, որ մայիսի 8-ին Հռոմում Իտալիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը և Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացները:









































