Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչպե՞ս էին ՌԴ ու ՀՀ բարձրաստիճանները հարստանում «Նաիրիտի» հաշվին

Վարչապետը երեկ հայտարարեց, որ ««Նաիրիտին» պրոֆեսիոնալ մասնավոր կառավարիչ է պետք»: Վարչապետը կարծես քնից նոր է զարթնել ու հանկարծ նկատել, որ մի գործարան, որի փոխտնօրեններից մեկն իր եղբայրն է, «լուրջ խնդիրներ ունի»:

Վերջին 5-6 տարիներին չի անցնում գեթ մեկ ամիս, որ մամուլը չանդրադառնա «Նաիրիտի» խնդիրներին, մինչդեռ Տ.Սարգսյանին, փաստորեն, 6 տարի էր պետք` հասկանալու համար, որ նաև իր եղբոր ղեկավարությամբ գործող երբեմնի քիմիական հսկան լուրջ խնդիրներ ունի: Նաիրիտի խնդիրներն այսօր, իրոք, այնքան շատ են, որ դրանք գրելու համար մի ամբողջ գիրքն էլ չի բավականացնի: Այնուամենայնիվ, չթերագնահատելով մյուս խնդիրների կարևորությունը` ներկայացնենք միայն «Նաիրիտի» պարտքերի հետ կապված ստեղծված իրավիճակը: Որոշ գնահատականներով, այսօր արդեն այդ պարտքերի ծավալն անցնում է 240 մլն դոլարի սահմանագիծը: Իհարկե, պարտքերի վերաբերյալ պաշտոնական պատասխան «Նաիրիտից» հնարավոր չէ ստանալ` շատ հասկանալի պատճառներով, սակայն միանշանակ է, որ պարտքերը ծայրաստիճան ապաշնորհ կառավարման հետևանք են: Իսկ «Նաիրիտը» կառավարում են ԱՊՀ Միջպետական բանկի չինովնիկները: Նույնիսկ «Նաիրիտի» գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանը, մեր տեղեկություններով, շարունակում է մինչ այժմ մնալ ԱՊՀ Միջպետական բանկի աշխատակից:

«Նաիրիտը» այդ պետական բանկի չինովնիկների ձեռքն ընկավ 2006թ., երբ 40 մլն դոլարով գործարանի բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր դարձավ ինչ-որ «Ռայնովիլ» ընկերություն, որը 70 մլն դոլար վարկ վերցրեց Միջպետական բանկից` գրավ դնելով «Նաիրիտի» իր բաժնեմասը, ու հենց այդ 70 մլն-ի 40 մլն-ով էլ վճարեց մեր էներգետիկայի նախարարությանը «Նաիրիտի» սեփականատեր դառնալու համար, իսկ 30 մլն-ն անհետ կորավ` տոկոսներով հանդերձ ծանրանալով գործարանի վրա: Սակայն 30 մլն դոլարի անհետանալն ու գործարանը ձեռք բերել-գրավ դնել-հետո նոր վճարել մեքենայությունը մանկական խաղ է այն ամենի համեմատությամբ, ինչ հետագայում իրականացվեց «Նաիրիտի» գլխին:

Պարզվեց, որ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների ստեղծած այս «Ռայնովիլը» նույնպես ղեկավարում են ԱՊՀ Միջպետական բանկի չինովնիկները: Պատահական չէ, որ «Նաիրիտի» ու «Ռայնովիլի» հաշիվները գտնվում են ԱՊՀ Միջպետական բանկում, «Ռայնովիլի» ներկայացուցչությունը Միջպետական բանկի շենքում է: Ինչի՞ց է երևում, որ «Ռայնովիլը» կառավարում են ԱՊՀ Միջպետական բանկի չինովնիկները: Նրանից, որ «Ռայնովիլը» «Նաիրիտի» արտադրած կաուչուկը չափազանց էժան գնով վաճառում է (իրականում տալիս է) ԱՊՀ Միջպետական բանկին, սա էլ կրկնակի թանկ գնով վաճառում է: Այսպես, «Ռայնովիլ»-Միջպետական բանկ չինովնիկական խումբը կաուչուկը «Նաիրիտից» 2006-ին «գնել» է 2300 դոլարով, 2007-ին և 2008-ին` 2700 դոլարով: Հետո նույն այդ չինովնիկական խումբը նույն այդ կաուչուկը 2007-ի սկզբից մինչև 2008-ի սեպտեմբեր վաճառել է տոննան 7000 դոլարով: Խոսքը է մոտ 23 հազար տոննա կաուչուկի մասին է: Միայն այստեղ այդ չինովնիկները վաստակում են 50 մլն դոլար` «Նաիրիտի» հաշվին: Բայց սա նմանատիպ գործարքներից ընդամենը մեկ օրինակ էր:

Գործարանի 240 մլն դոլար պարտքի հիմնական մասի «երեսը» բուն «Նաիրիտը» երբեք չի տեսել: Բանկային մի հաշվից մյուսին կատարված թվային փոփոխությունները «Նաիրիտի» գլխին պարտքեր են սարքել, այնինչ ՌԴ իշխանություններին մոտ կանգնած ու շատ բարձրաստիճան չինովնիկներ, իհարկե, հարստացել են, որոշ կրճոններ էլ հասել են, բնականաբար, մեր իշխանություններին` հանճարեղ Տիգրան Սարգսյանի ու իր եղբոր միջոցով:

Ի դեպ, նշենք, որ վերջին մեկ տարում «Նաիրիտն» ընդհանրապես չի աշխատել (թեև նրա տեխնոլոգիան այնպիսին է, որ չաշխատելու դեպքում էլ որոշ էլեկտրաէներգիա է սպառում), իսկ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները ստանում են պայմանագրով սահմանված աշխատավարձի 2/3-ը: Այդ աշխատավարձի առյուծի բաժինը հենց վարչական աշխատողներինն է. ղեկավարությունը, ըստ մեր տեղեկությունների, ստանում է ամսական մի քանի միլիոնից մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի հասնող աշխատավարձ: Ընդհանրապես վերջին 3-4 տարիներին այս գործարանը հաճախ է հարկադիր պարապուրդի մատնվել: Նույն այդ հանճարեղ մարդկանց հանճարեղ կառավարման շնորհիվ այլևս լուրջ պատվերներ էլ չի կարող գործարանն ստանալ, որովհետև լուրջ պատվերները ենթադրում են շատ հստակ ժամանակացույցով մատակարարումներ, երբ ցանկացած ուշացում հսկայական վնասների է հանգեցնում: Իսկ «Նաիրիտը» վաղուց արդեն ի վիճակի չէ հստակ ժամանակացույցով լուրջ պատվերներ ընդունել` հենց թեկուզ այն պատճառով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարբերաբար անջատում է «Նաիրիտի» հոսանքը` պարտքերը չվճարելու համար: Այնպես որ, վերջին 3 տարիներին իր հազվադեպ աշխատած ժամանակահատվածներում գործարանը «նստած» էր պատահական պատվերների վրա:

Ամփոփելով նշենք` փորձը ցույց է տալիս, որ Տ.Սարգսյանից լավ բան սպասել պետք չէ: Թեև նա շեշտում է, որ հենց մասնավոր կառավարիչ է պետք (սա ևս մեկ անգամ հաստատում է, որ «Նաիրիտը» կառավարում է Միջպետական բանկը, ինչն էլ ըստ էության նշանակում է, որ «Նաիրիտն» անտեր է մնացել), սակայն եթե վարչապետը խոսում է «Նաիրիտի» «խնդիրներից», ապա դա նշանակում է, որ կիսամեռ այս հսկային ևս մեկ փորձություն է սպասվում:

«Ժամանակ» օրաթերթ
Լուսանկարը` «Արմենպրես»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում