Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, թուրքական իշխանությունները Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում (Ալեքսանդրետի սանջակ) հիմնում են վրանային քաղաք` սիրիացի գաղթականների համար: Ընդհանուր առմամբ, տեղադրվելու է 50 վրան: Երեկվանից տեղի մարզադահլիճում են գտնվում 250 սիրիացի գաղթականներ, որոնցից 61-ը` երեխաներ:
Այս նպատակով Ադանայից բերվել են շարժական արտաքնոցներ, իսկ Հաթայ է ուղարկվել 130 վրան: Այստեղ հաշվի է առնվում այն, որ սիրիացի գաղթականների ներհոսքը կարող է շարունակվել:
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանը հատած սիրիացի գաղթականները «զինված» են եղել թուրքական դրոշներով և սահմանը հատելիս վանկարկել են. «Մենք ցանկանում ենք ապրել թուրքերի նման», «Ժողովրդավարություն ենք ցանկանում», «Մենք ցանկանում ենք, որ վարչապետ Էրդողանը մեզ տեր կանգնի»: