ANAR hիմնադրամը Իսպանիայում գովազդել է իր թեժ գծի հեռախոսահամարը՝ 116 111, որով իրենց կարող են դիմել ռիսկային իրավիճակներում հայտնված երեխաներն ու դեռահասները:
Հիմնադրամն իրենից ներկայացնում է ոչ կոմերցիոն կազմակերպություն՝ ուղղված երկու ծրագրերի (ANAR Home և ANAR Telephone) միջոցով երեխաների ու դեռահասների պաշտպանությանը: Առաջինը կացարանով է ապահովում ընտանիք չունեցող երեխաներին, իսկ մյուս ծրագրով հեռախոսազանգով ապահովվում է անվճար և գաղտնի խորհրդատվություն:
Հիմնադրամի նպատակն է խթանել երեխաների իրավունքների ու բարեկեցության պաշտպանությունը, կանխել նրանց հայտնվելը վտանգավոր իրավիճակներում և համագործակցել այլ ինստիտուտների հետ՝ բարձրացնելու իրազեկվածությունը երեխաների կարիքների վերաբերյալ:











































