Հունվարի երրորդ երկուշաբթի օրը Ամերիկան նշում է ազգային տոն՝ Մարտին Լյութեր Քինգի օրը: Տոնը նվիրված է քաղաքացիական իրավունքների սևամորթ պաշտպանի կյանքին և գաղափարներին՝ գրում է Calend-ը:
Քինգ-առաջնորիդի դարաշրջանը սկսվել է 1955-ի դեկտեմբերին, երբ ավտոբուսով տուն վերադառնալիս Քինգը տեսել է, թե ինչպես է ձերբակալվում սևամորթ դերձակ Ռոզա Փարքսը իր տեղը սպիտակամորթ ուղևորին չզիջելու համար: Քինգի ղեկավարությամբ 382 օր սևամորթ համայնքը բոյկոտել է տրանսպորտը, և 1956-ի դեկտեմբերին սևամորթներն ու սպիտակամորթները համատեղ էին օգտվում ավտոբուսից:
1957-ին Քինգն ընտրվել է Հարավի քրիստոնեական ղեկավարության համաժողովի նախագահ: 11 տարվա ընթացքում նա անցել է ավելի քան 7 մլն կմ՝ ելույթ ունենալով ավելի քան 2500 անգամ՝ մշտապես հայտնվելով բողոքի ակցիաների, անարդարության դեմ պայքարի վայրերում: Նա հասցրել է գրել 5 գիրք և մեծաթիվ հոդվածներ: