Նյու Յորքում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոն երկու ծանրաքաշ բռնցքամարտիկներն իսկական շոուի են վերածել, գրում է «The Guardian»-ը:
Դեոնթեյ Ուայլդեր – Արթուր Շպիլկա մենամարտից անմիջապես հետո ամերիկացի բռնցքամարտիկը հարցազրույցի ժամանակ Թայսոն Ֆյուրիին կեղծ չեմպիոն է անվանել: Թայսոնը, ով այդ պահին ներկա է եղել սրահում, ռինգ է դուրս եկել ու մարտահրավեր նետել Ուայլդերին:
«Ցանկացած ժամանակ, ցանկացած տեղ»,- ամերիկացու՝ բառի բուն իմաստով դեմքին է ասել Թայսոն Ֆյուրին:
Ուայլդերը հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի իր հաջորդ մենամարտը Ֆյուրիի հետ անցկացնելու, սակայն նա այլ պարտավորություններ ունի: