Wednesday, 04 10 2023
Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից
«Տեսակետների սովորական փոխանակում էր»․ Զախարովան ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին
«Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին
14:15
Ես ողջունում եմ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 4 , 2023
Ալիևը հրաժարվե՞լ է մեկնել Իսպանիա
«Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու». Զախարովա
Ադրբեջանական լրատամիջոցները տարածել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարը
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Բաղերի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
11:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:45
ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 4, 2023
11:30
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ուղիղ. Կառավարության «հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը

Ալիևի իշխանությունն արդեն շատ մոտ է տապալմանը՝ Ադրբեջանը վերաֆորմատավորման է ենթարկվելու

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում ստեղծված իրավիճակը։ Տարածված շատ սակավ տեղեկությունների համաձայն, ազգային փոքրամասնություններով բնակեցված տարբեր բնակավայրերում երկրի բանակային ստորաբաժանումների ուժերն են գործի դրվել։ Մինչև ո՞ւր կարող է հասնել իրավիճակը, որքանո՞վ կարող է իրադարձությունների ընթացը սպառնալ Ալիևին, այսպես կոչված նախիջևանյան կլանի իշխանությանը։ 

-Անշուշտ, խիստ արտահայտված սոցիալական բևեռացման պայմաններում մանաթի կտրուկ արժեզրկումն էապես սրեց և ապակայունացրեց ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում, սակայն արժե հիշել նաև այն, որ անցյալ տարվա ընթացքում նախագահ Ալիևը կադրային զտումներ իրականացրեց արտգործնախարարությունում, ՊՆ-ում և անվտանգության ծառայությունում: Այդօրինակ զտումների իրականացումը կարող է դիտարկվել նաև որպես երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատական փոփոխության ենթարկելու համար անհրաժեշտ կանխարգելիչ «սանմաքրման» գործողություն: Թերևս այդ նույն համատեքստում է պետք դիտարկել նաև ադրբեջանա-ամերիկյան պաշտոնական և գործընկերային հարաբերությունների նկատելի սառեցման փաստը: Դատելով ամեն ինչից, Ադրբեջանի իշխող վարչախումբն այժմ հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որից ինքնուրույն դուրս գալու համար անհրաժեշտ մարդկային, նյութական և բարոյական ներուժ չունի: Անակնկալի չեմ գա, եթե այնտեղ այժմ պետության կողմից պատժիչ գործողությունների լայնածավալ ծրագիր  իրականացվի հատկապես ազգային փոքրամասնությունների դեմ՝ նոր ցեղասպանության միջոցով նախագահ Ալիևը կարող է փորձել իր շուրջ համախմբել տեղի թյուրքական ազգայնական ուժերին՝ վերջիններիս խոստանալով տրամադրել ցեղասպանվածների գույքի և ֆինանսական միջոցների առյուծի բաժինը: Այն տպավորությունն ունեմ, սակայն, որ Իլհամ Աիևի իշխանությունն արդեն շատ մոտ է տապալմանը՝ ալիևյան Ադրբեջանը վերաֆորմատավորման է ենթարկվելու և, հավանաբար, որոշ ժամանակով կընկղմվի ներքին խժդժությունների ու զինված դիմակայության հորձանուտը, ինչն անմիջականորեն կվտանգի ոչ միայն նախիջևանյան խմբավորման ձեռքին իշխանությունը պահելու հեռանկարը, այլև կարող է հանգեցնել երկրի նախագահի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված գործողությունների:

Ադրբեջանի տնտեսական վատ վիճակը կարո՞ղ է արդյոք առժամանակ փոխել ուժով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստատուս քվոն փոխելու տրամադրությունները։

-Նախագահ Ալիևը դժվար թե հրաժարվի ուժային մոտեցումից և պատճառն այն է, որ իր  հենարանը կարող են լինել միայն ծայրահեղ ազգայնական խմբավորումները, որի համար խնդրի լուծման միակ ընդունելի ճանապարհն Արցախի զինված հնազանդեցումն ու հայաթափումն է:

-Ռուս-թուրքական դիմակայության ներկա պայմաններում որքանո՞վ կարող է Մոսկվային կամ Անկարային ձեռնտու լինել ակտիվացնել միմյանց հետ հարաբերություններում ղարաբաղյան խաղաքարտը։ Ընդհանրապես Հրվ. Կովկասի համար մրցապայքարը ռուս-թուրքական դիմակայության համար ինչպիսի կարևորություն ունի։ 

-Եթե Թուրքիան այսօր գործարկի Ղարաբաղյան հակամարտությունը ապասառեցնելու խաղաքարտը, ապա ռազմավարական առումով տապալած կլինի իր համար շատ ավելի առաջնային ու կարևոր հնարավորություններն այլ ուղղությունների վրա: Սա ամենևին չի նշանակում, որ Անկարան այլևս շահագրգռված չէ սատարելու Բաքվին ընդդեմ Երևանի ու Ստեփանակերտի, պարզապես ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած սուր և խորացող ճգնաժամը միանգամայն նոր հեռանկարներ է բացում Էրդողանի վարչակազմի առջև, որոնց համատեքստում հաջողության հասնելու համար թուրքական կողմը պարտավորված է քայլերի շատ որոշակի հաջորդականություն սահմանել, իսկ այս պահին Արցախում պատերազմական գործողությունների վերսկսումն այդ հաջորդականությունը կարող է անդառնալիորեն խախտել ու տապալել ամբողջ գործը:

ԱՄՆ-ն բավական ակտիվ նշաններ է ցույց տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ։ Տարեսկզբին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ հանդիպում էր տեղի ունեցել Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ։ Վերջինս այս շաբաթ այցելել էր Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպել էր այդ երկրի Արտաքին քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար է ԱՄՆ-ին անհրաժեշտ ակտիվացնել այս փուլում ջանքերը, ինչի՞ն կարող են միտված լինել դրանք։

-Թերևս, իսկապես, կարելի ասել, որ ամերիկյան կողմը որոշակիորեն ակտիվացրել է իր գործունեությունը Մինսկի Խմբի գործունեության շրջանակներում՝ նոր մոտեցումներ կյանքի կոչելու նպատակով և այդ առումով հատկանշական է այն, որ ջանքեր են գործադրվում հատկապես շփման գծում զինված միջադեպերը նվազեցնելու և դրանց հրահրման համար պատասխանատուներին ի հայտ բերելը հնարավոր դարձնելու ուղղությամբ: Այսինքն, գոնե այս փուլում, ԱՄՆ պաշտոնական շրջանակները ևս ձգտում են կանխել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Ինչ վերաբերում է դեսպան Ուորլիքի Միացյալ Թագավորություն կատարած այցելության ու այնտեղի պատասխանատուների հետ ունեցած հանդիպումներին, ապա գոնե մեր փորձագիտական շրջանակների համար գաղտնիք չէ, որ թեև Մեծ Բրիտանիան Մինսկի Խմբի համանախագահ երկիր չէ, այնուամենայնիվ, իր պետական միջոցների հաշվին ֆինանսավորում է ԱՀ, ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող մի շարք ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեությունը: Իմ կարծիքով աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման ներկայիս միտումներն ու դրանք ուղղորդելու անհրաժեշտությունն է հասունացրել ամերիկյան կողմի այսօրինակ ակտիվացման անհրաժեշտությունը:

-Ինչո՞ւ էր պետք Ջեյմս Ուորլիքին այցելել Մեծ Բրիտանիա և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել Ղարաբաղյան հակամարտությունը։ Մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիան ավանդաբար իր համակրանքը չի թաքցրել Բաքվի նկատմամբ, պայմանավորված նաև նավթային սեկտորում արված ներդրումներով։ 

– Ինչպես վերը նշեցի, բրիտանական կառավարությունը պետական միջոցներից ֆինանսավորում է մեր տարածաշրջանում գործող մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են բրիտանական պատկան մարմինների կողմից հավանության արժանացած մի շարք ծրագրերի իրականացման գործում, և հատկապես, հակամարտող կողմերի հանրային սեկտորի մասով տիրապետում են ծավալուն տեղեկատվության: Ենթադրում եմ, որ այդ կազմակերպությունների գործունեության արդյունքում բրիտանական կողմը տիրապետում է ամերիկացի համանախագահի համար հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ տվյալների, որոնց մի մասը Ձեր կողմից հիշատակված հանդիպումների ժամանակ կարող էր տրամադրած լինել նաև պարոն Ուորլիքին: Սա լոկ ենթադրություն է և ես չեմ բացառում, որ դեսպան Ուորլիքի հանդիպումները շատ ավելի ընդգրկուն և բազմաբնույթ օրակարգ են ունեցել:

-Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ալիևի վերջին հայտարարությունը, թե այն ֆորմալ բնույթ է կրել, ինչպե՞ս կմեկնաբանեք։ Դրան ինչպե՞ս պետք է արձագանքի Երևանը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

-Մեծ հաշվով հատուկ մեկնաբանելու բան չկա՝ ըստ էության, Ադրբեջանի առաջնորդն ակնարկել է, որ համաձայնելով Բեռնում հանդիպել պարոն Սարգսյանին, պարզապես ընդառաջել է համանախագահների խնդրանքին և որևէ առաջընթացի ակնկալիք չի էլ ունեցել: Չեմ կարծում, թե ներկայումս որևէ մեկին հետաքրքրում է պաշտոնական Երևանի արձագանքը։ Այն զգացողությունն ունեմ, որ հայկական կողմը որոշումների կայացման գործընթացին միջամտելու ոչ կարողունակություն ունի, ոչ էլ իրական ցանկություն:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում