Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Նավթի նվազող գների աշխարհաքաղաքականությունը. The Guardian

Թեպետ նավթի գները աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա ազդող միակ որոշիչ գործոնը չեն, սակայն անվերապահորեն կարելի է ասել, որ եթե նավթի գները լուրջ անկում արձանագրեն, ապա անպայման դրան կհետևեն մեծամասշտաբ ցնցումները: Դա են վկայում վերջին չորս տասնամյակում նավթի գների տատանումներով պայմանավորված միջազգային հարաբերությունները և քաղաքական իրադարձությունները: Այս մասին ասված է Guardian-ի խմբագրականում:

Այսօր կարելի է վստահաբար ասել, որ նավթի գների նվազումը թուլացրեց զարգացող երկրների՝ տնտեսական աճի և կայուն երկիր դառնալու հույսերը: Այժմ նրանք հայտնվել են վտանգավոր անորոշության մեջ: Օրինակ՝ Բրազիլիան, որի տնտեսությունը այսօր ցնցման մեջ է, կամ Նիգերիան, որը համարվում է Աֆրիկայի նավթարդյունահանող երկրների առաջատարը, այսօր անկայուն վիճակում են հայտնվել:

Նավթի գների նվազումը անկայունություն է արձանագրում նաև Ռուսաստանում: Վերջերս Ռուսաստանը հայտարարեց պետական ծախսերի 10% կրճատման մասին, և դա ակնհայտորեն բխում է նավթի գնանկումից, որովհետև Ռուսաստանի տնտեսությունը կառուցված է մեկ բարելի համար 100 դոլարի հաշվարկով:

Սակայն նավթի գնանկման աշխարհաքաղաքական հետևանքները ամենասուրը զգացվում են Մերձավոր Արևելքում, և այնտեղ դրանք անկանխատեսելի են: Սաուդյան Արաբիայի համար դա կարևոր առիթ է Իրանի նշանակությունը տարածաշրջանում թուլացնելու համար, որը պատրաստվում է պատժամիջոցների վերացումից հետո վերադառնալ նավթի արտահանման շուկա: Սակայն նավթի գների նվազումը վտանգավոր է նաև Պարսից ծոցի դինաստիայի համար, որը կհանգեցնի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար բռնատիրական իշխանությունների կողմից տարածաշրջանային պատերազմների հրահրման:

Այսպիսով, կարելի է ընդհանրացնել, որ չափից դուրս շատ նավթային եկամուտները նույնքան կործանարար են, որքան դրանց չափից ավելի նվազումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում