Ըստ «Առաջին լրատվականի» տեղեկությունների` Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում «ընտրվելու» համար նախագահականում սկսվել են ակտիվ քննարկումներ:
Որպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնի հնարավոր հավակնորդներ շրջանառվում են Սերժ Սարգսյանի եղբայր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Լևոն Սարգսյանի, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի անունները:
Մեր տեղեկություններով, Լևոն Սարգսյանի մերձավոր շրջապատը ճնշումներ է գործադրում Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի նա իր եղբորն առաջադրի ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: Իր հերթին Սերժ Սարգսյանը խուսափում է նման քայլի դիմել` լավ հասկանալով, որ ԱԺ առաջիկա ընտրությունների շեմին այն կարող է ավելորդ լարվածություն առաջացնել: