Հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վարձավճարով հանդես կգա «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, իր կարծիքն է հայտնել տեղափոխության մասին:
«Ցանկանում եմ առաջնության հաղթող դառնալ նոր թիմիս հետ: Ես արդեն խաղացել եմ այս թիմի կազմում և կարող եմ ասել, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ն առաջընթաց է գրանցում: Այն կատարելագործվում և զարգանում է՝ պայքարելով ամենաբարձր տեղերի համար:
Հիանալի է, որ ես վերադարձա: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, քան նախկինում այստեղ հանդես եկած տարիներին»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մովսիսյանի խոսքերը:







































