ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001-ից սկսած, հունվարի 16-ին նշվում է The Beatles-ի համաշխարհային օրը: Այս մասին գրում է Calend-ը:
Օրը պատահական չի ընտրված. 1957-ի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է The Cavern ակումբը, որտեղ իրենց ուղին են սկսել այն ժամանակ դեռևս ոչ հայտնի Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց է միացել Ռինգո Սթարը:
Ավելի ուշ՝ 1964-ի հունվարի 16-ին, The Beatles-ի պատմության մեջ տեղի է ունեցել ևս մի նշանակալի իրադարձություն. Cashbox ամսագիրը ամերիկյան հիթ շքերթում I Want To Hold Your Hand երգին շնորհել է առաջին տեղը, որից հետո սինգլը 10 օրվա ընթացքում վաճառվել է միլիոնավոր խմբաքանակներով:
Ներկայում խումբը զբաղեցնում է բոլոր ժամանակների լավագույն կատարողների ցուցակում առաջին տեղը՝ Rolling Stone ամսագրի վարկածով: