Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության` 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 108.940, որի 94.1%-ը (մոտ 102 հազար ընտանիք) բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին, 5.9%-ը (մոտ 6.500 ընտանիք)` միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներին:
Այս մասին ասվում է ԱՎԾ այսօր հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. մարտին» զեկույցում: