Tuesday, 09 06 2026
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին

Վնասազերծվել է զենքը, իսկ պետականությանը սպառնացող վտա՞նգը

Խոզի գրիպից միգուցե ավելի դանդաղ, սակայն, ինչպես պարզվում է, Հայաստանում առաջ է շարժվում քաղաքական «գրիպը», որը ներդրվեց Նորք-Մարաշում իրականացված հատուկ օպերացիայի միջոցով: Այդ գործով եղավ հերթական ձերբակալումը, որը Հայաստանում նոր հարցեր է առաջացնում գործի և, այսպես ասած, իրականության ու իմիտացիայի տեսանկյունից: Ձերբակալվել են «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը:

Մինչ այդ՝ շաբաթներ առաջ եղավ ևս մեկ աղմկոտ ձերբակալություն՝ ձերբակալվեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Հասարակությանը այդպես էլ չեն ներկայացվում զինված խմբավորման, պատրաստվող հանցագործության իրականությանը համապատասխանելու վերաբերյալ համոզիչ տեղեկություններ, թեև ԱԱԾ տնօրենը խոստացել է դրանք ներկայացնել դատարանում:

Իհարկե, հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ Մարտի 1-ի վերաբերյալ էր նման ապացույցներ խոստացել, ինչը, սակայն, մեկ ոստիկանի ցուցմունքից այն կողմ չանցավ: Սրան զուգահեռ՝ խնդրի, այսպես ասած, քաղաքական կողմը կարծես թե ապացույցների կարիք չի զգում, և այստեղ հանրային դիլեման ոչ թե այն է, թե՝ քաղաքականություն կա գործում, թե ոչ, այլ այդ քաղաքականությունը զուտ հայաստանյա՞ն շրջանակում է, թե՞ ունի արտաքին շերտեր, կապակցվածություն արտաքին կենտրոնների հետ: Ըստ այդմ, այս գործով լուծվում են զուտ ներքաղաքակա՞ն բնույթի հարցեր, թե՞ Հայաստանի իշխանությունները սույնով ներքաշված են ավելի լայն շրջանակի խաղի մեջ, որով լուծվող հարցերը շատ ավելի լայն կոնտեքստի մեջ են և առնչվում են ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին առնվազն:

Ապացույցների առումով այս մասով քիչ թե շատ ճշգրիտ ենթադրությունների կամ եզրակացությունների հիմքեր չկան, իսկ ահա ինֆորմացիոն ելակետերի տեսանկյունից հիմքերն, իհարկե, բավարար են՝ եզրակացնելու և ենթադրելու կամ, ավելի շուտ, շատ հավանական համարելու այն, որ գործում անկասկած կան մեծ արտաքին մոտիվներ և թելադրող գործոններ:

Եվ ուրեմն այս համատեքստում էլ հարց է առաջ գալիս ՝ առկա գործի միջոցով Սերժ Սարգսյանն ի՞նքն է փորձում կառավարել իրավիճակը, բոլոր սուբյեկտներին, որոնք քիչ թե շատ վտանգ կարող են ներկայացնել իշխանության համար, թե՞ Սերժ Սարգսյանն ինքն է կառավարվում այս գործով, և նրա միջոցով փորձ է արվում Հայաստանում, այսպես ասած, հեռվից կատարել վերադասավորումներ, որոնք նախորդում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքոմ Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը:

Մի բան հստակ է՝ գործը մեծ հաշվով դառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների աներևույթ առանցք, ընդ որում՝ բավական հետաքրքրական ֆունկցիոնալությամբ: Առանցք, որն ինքն է ավելի շարժունակ, քան այն սուբյեկտները կամ օբյեկտները, որ կարող են լինել դրա կողքը:

Խնդիրն այն է, թե ինչպես, ով և ինչ տրամաբանությամբ է շարժում այդ առանցքը, որը մեծ հաշվով կարող է կանխորոշել Հայաստանում իշխանության հարցը:  Եվ այն, որ Հայաստանի հանրությունը ներկայումս որևէ կերպ չունի և անգամ մոտ չէ այդ հարցի պատասխանին, մեծ հաշվով՝ զինված հանցախմբի գործոնը Հայաստանի համար դարձնում է ոչ պակաս վտանգավոր՝ թեկուզ նրա վնասազերծվածության պայմաններում, երբ, բարեբախտաբար, Հայաստանն իր վրա որևէ ազդեցություն չտեսավ դեպքերի ողբերգական զարգացման տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում