Ընդունված է Վիքիպեդիայի նախատիպ համարել Նուպեդիան՝ անգլերեն լեզվով հանրագիտարանի նախագիծը, որն իրականացնում է ազատ տեղեկատվության սկզբունքները:
Հանրագիտարանի համալրումն արագացնելու համար 2001-ի հունվարի 15-ին Ուեյլսն ու Սենգերը բացեցին «Վիքիպեդիա» կայքը (հավայերենից թարգմանաբար վիքի նշանակում է «արագ»): Այդ ժամանակից ի վեր հանրագիտարանի խմբագրմանը կարող է մասնակցել Համաշխարհային ցանցի ցանկացած օգտատեր:
2001-ի մայիսին թողարկվել են դրա լեզվական բաժինները: Այժմ այն ունի ավելի քան 260 լեզվական բաժին:
Իհարկե, Վիքիպեդիան առաջնային աղբյուր չէ: Ավելին, այնտեղ առկա են աղբյուրների հղումները:
Հիմնականում Վիքիպեդիայից օգտվում է մարդկանց երկու տեսակ՝ ոմանք համալրում են հանրագիտարանը, մյուսները՝ իրենց գիտելիքները: