Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու, հայտնում է ադրբեջանական Trend-ը` հղում կատարելով իրանական գործակալություններին: Այցի նպատակը մասնակությունն է Մերձկասպյան երկրների գագաթնաժողովին: Իրանական գործակալությունների փոխանցմամբ, Իրանի նախագահի այցի շրջանականերում տեղի կունենա Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը, ինչպես նաեւ` հանդիպումներ այլ պաշտոնատար անձանց հետ:
Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Բաքվում: