Ժամը 16-ի դրությամբ Արաբկիրի 4/1 ընտրատեղամասում, որի հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական է, աժիոտաժ էր. գրանցվել էր ուրիշի քվեարկության երեք դեպք:
Հանձնաժողովի անդամները, այդ թվում` ԲՀԿ-ական անդամները աղմուկ էին բարձրացրել:
Քաղաքացիները եկել են տեղամաս և պարզվել էր, որ նրանց փոխարեն արդեն քվեարկություններ են կատարվել: Ուրիշի փոխարեն քվեարկողը առանց տվյալները ներկայացնելու հեռացել էր:
Մեկ այլ քաղաքացի` Գոհար Վարդանյանը, ով 15:45-ին ներկայացել էր 4/1 տեղամաս և պարզել, որ իր փոխարեն քվեարկություն է կատարվել: Քաղաքացին պատրաստվում է դիմել դատախազություն:
Մանրամասները դիտեք տեսանյութում:











































