Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո

Որպեսզի Ստեփանակերտը չդառնա Տիգրանակերտ

Ղարաբաղի հարցի գոյության ողջ ընթացքում հայկական կողմում մշտապես կարծիքներ են հնչել, թե մենք տանուլ ենք տալիս Ադրբեջանի հետ մղվող քարոզչական պատերազմում: Ու գրեթե միշտ բոլորը սրա հետ, ըստ էության, համաձայնել են: Հիմա, կարծես թե, այսօրինակ ահազանգերը դադարել են: Կարող է թվալ, թե մենք այլևս վերացրել ենք այդ խոչընդոտը և քարոզչական դաշտում Ադրբեջանին ջախջախիչ պարտության ենք մատնել: Նման պնդումը, իհարկե, լրիվ ճշմարտացի է` այն ճշտումով միայն, որ այդ ամենը տեղի է ունեցել միայն Հայաստանի և Ղարաբաղի տարածքում: Ասվածը չափազանցություն չի թվա բոլոր նրանց համար, ովքեր ուշադիր հետևում են հայրենական եթերին և իշխանական մամուլին: Այստեղ հաճախ են հայտնվում հրապարակումներ, հեռարձակվում հաղորդումներ, որոնց հեղինակները հայ ընթերցողին և հեռուստադիտողին ապացուցում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է, և որ Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքորոշումը արդարացի է:

Պատկերացնո՞ւմ եք, հայկական հեռուստաընկերությունը հայ հեռուստադիտողին համոզում է, որ մենք` հայերս, ԼՂ հարցում արդարացի դիրքորոշում ունենք, որ Ղարաբաղը մշտապես բնակեցված է եղել հայերով և այլն, և այսպես շարունակ: Նման դիրքորոշումը մի փոքր տարօրինակ է, որովհետև կարծես թե այս հարցում կասկածներ ունեցողներ մեր երկրում չկան: Համենայնդեպս, տարիներ առաջ չկային, ու եթե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու ղարաբաղյան կլանի իշխանության տարիներին Հայաստանում նման պրոբլեմ է առաջացել, դա արդեն ուրիշ հարց է: Կա նաև մեկ այլ վարկած, որ նշված նյութերը պատրաստվել են արտերկրի մամուլով ու հեռուստատեսությամբ ցուցադրելու համար և ձեռքի հետ հրապարակայնացվում են նաև Հայաստանում:

Այստեղ էլ խնդիրն այն է, որ բերվող փաստարկները ուղղակի ծիծաղելի են արևմտյան մենթալիտետի տեսանկյունից: Այսպիսի ծիծաղելի վերջին փաստարկը, թերևս, մատուցեցին հայ գիտնականները: Ընդհանրապես, այն հաղորդագրությունը, թե հայ գիտնականները Աղդամի մոտակայքում հայտնաբերել են Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաքը, հետաքրքիր էր և սենսացիոն զուտ գիտական տեսանկյունից: և ըստ էության, սա կարող էր դառնալ հասարակական-գիտական կարևոր իրադարձություն: Բայց այն պահին, երբ գիտնականները հայտարարեցին, թե այդ հայտնագործությունից հետո աշխարհը պետք է հասկանա, որ Ղարաբաղը հայկական տարածք է, այդ իրադարձությունը բոլորովին այլ նրբերանգ ստացավ` գիտական հիպոթեզից վերածվելով ազգային-գաղափարախոսական կանխադրույթի:

Ընդհանրապես, Հայաստանում շատերին թվում է, թե պրոբլեմը աշխարհին բացատրելն է, որ Ղարաբաղը կամ ազատագրված տարածքները հայերով են բնակեցված եղել: Աշխարհում շատ-շատերը գուցե թե սա հասկանում են: Բայց դա, մեծ հաշվով, չի կարող փաստարկ դառնալ ԼՂ հարցի կարգավորման համար, այնպես, ինչպես մեր բոլորիս սիրած Սևրի պայմանագիրը չի կարող այսօր քաղաքական հետևանքներ ունենալ: Ի վերջո, պրոբլեմն այն է, որ ԼՂ հարցը ոչ թե պատմական կամ պատմագիտական խնդիր է, այլ քաղաքական, աշխարհաքաղաքական, և այն պետք է լուծվի գործող աշխարհակարգի կանոններով: Եվ ուրեմն` տվյալ իրավիճակում մեր խնդիրը եղած կանոններին համահունչ դիրքորոշում ունենալն է, այլապես մենք Ստեփանակերտին կարժանացնենք Տիգրանակերտի ճակատագրին: Ու մինչ ինքներս մեզ համոզում ենք, որ Ղարաբաղը մերն է, համաշխարհային դիվանագիտական կենտրոններում հենց այդ պրոցեսն է տեղի ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում