Նաոմի Քեմբլը ավարտել է իր «ռուսական շրջանը»: Հայտնի մոդելը և ռուս օլիգարխը հայտարարել են, որ ավարտում են իրենց ռոմանտիկ հարաբերությունները:
Նրանց բաժանումը զույգի երկրպագուների համար իսկական անակնկալ էր: Մամուլի տեղեկատվությամբ՝ Նաոմին և Վլադիսլավը իրենց գրաֆիկների պատճառով չեն կարողացել հարթել հարաբերությունները, չնայած որ նրանց սիրավեպը հինգ տարի տևեց, և աշխատանքը ոչ մի կերպ չէր խանգարում նրանց սիրուն:
Զույգի բաժանման պատճառների փնտրտուքներով տարված՝ լրագրողները նրանց ինտիմ կյանքից մի շարք մանրամասներ են հայտնաբերել: Պարզվում է՝ որոշ ժամանակ Նաոմի Քեմբլը և Վլադիսլավ Դորոնինը տարբեր ննջարաններում են քնել:
New York Post հրատարակչության լրագրողների վարկածով՝ հարաբերությունների սառեցման պատճառը վեճերն էին, որոնք շարունակվել են վերջին կես տարում: Տարաձայնությունների ֆոնին զույգը սկսել է առանձին ապրել, որն էլ ավելի է հեռացրել նրանց:
Իսկ ահա Նաոմիին և Վլադիսլավին մոտ աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք միանգամայն տարբեր մոտեցումներ ունեն կյանքի հանդեպ. եթե Դորոնինը սիրում է վաղ արթնանալ և յոգայով զբաղվել, ապա Քեմբլը ուշ է արթնանում և մինչև լույս զվարճանում է:











































