Դանիայի կառավարությունը խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցրել է ծրագիրը, որի համաձայն ներգաղթյալներից կառգրավվեն արժեքավոր իրերը` փախստականների ընդունման կենտրոններում նրանց կացության վճարը գանձելու համար: Այս մասին հաղորդում է France Presse-ը:
«Կառավարությունը, սոցիալ-դեմոկրատները, Դանիական ժողովրդական կուսակցությունը, Լիբերալ դաշինքն ու Կոնսերվատիվ ժողովրդական կուսակցությունը պայմանավորվել են արժեքավոր իրերի վերաբերյալ օրինագծի մասին»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Նշվում է, որ ամուսնական մատանիներն ու այլ հուշերի հետ կապված իրեր չեն առգրավվի:










































