Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Իսկական Աղվանստան. Աջափնյակում «նկարած» օրդե՞ր են վաճառել

Հավանաբար շուտով գլխավոր դատախազը ստիպված կլինի պարզել, թե ինչ չարաշահումներ են եղել իր հարազատ եղբոր ղեկավարած Աջափնյակ համայնքում:

Նազարբեկյան 48 հասցեում գտնվող կիսակառույց շենքը, որն իրականում սեփականատեր չունի` օդի մեջ է, պարզվում է, վերջին տարիներին «տերեր» է ունենում` պետական տարբեր օղակների կասկածելի «քավորությամբ»: Մարդիկ գործկոմի որոշումներով և դատարանի վճիռներով գալիս են խնդրո առարկա շենք` իրենց հասանելիք բնակարանը զբաղեցնելու, բայց գալիս տեսնում են այդ բնակարաններում «փաստացի գրանցմամբ» անձնագրերում է նման գրառում արված անօթևաններ են տեղավորվել` Աջափնյակի վթարային շենքերից, ազատամարտիկների ընտանիքներ, Չեռնոբիլի աղետից տուժածներ: Հետո դատական ակտով տանտեր դարձածների թիվը կախարդական փայտիկով ավելանում է… ու սկսում տարածքի համար կռիվը` վեճ, բախումներ: Նույնիսկ ԴԱՀԿ-ն չի կարողացել այս խճճված հարցը լուծել: Այդ շենքում 2004-ից փաստացի բնակվող, իրականում անօթևան 16 ընտանիքները հարցի լուծումը գտնելու խնդրանքով դիմել են «Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ: Կազմակերպության իրավաբան Մերի Խաչատրյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց միջնորդությամբ նշված խնդրով արդեն զբաղվում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Բացի դա, կազմակերպությունը պատրաստվում է դիմում գրել գլխավոր դատախազին` անկախ նրա` Աջափնյակի թաղապետի հետ ունեցած ազգակցական կապից, որպեսզի պարզվի, թե իրականում որտեղ և ովքեր են օրենքը խախտել: «…Եթե Աջափնյակի թաղապետարանը իր գույքը պետական գրանցման չի ներկայացրել, ինքն ուրեմն կուլիսների հետևում օրդեր է վաճառում: Եվ շատ հնարավոր է, որ այդ օրդերները նկարվում են այնտեղ, որովհետև տարբեր սեփականատերեր են հայտնվում»,-կասկած է հայտնում իրավաբանը:

Մերի Խաչատրյանի փոխանցմամբ, խնդրո առարկա շենքի նախապատմությունն այսպիսին է. մարդիկ կոոպերատիվ` միավորում են ստեղծել, բնակարան ստանալու համար հերթագրվել և սպասել մինչև շինարարությունն ավարտվի, որ այդտեղից բնակարան ստանան: 9-հարկանի, 54 բնակարան ունեցող շենքը կառուցվել է մոտավորապես 90-ականներին և ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով շինարարությունը դադարեցվել է: Շենքը մնացել է անտանիք և առանց ներքին հարդարանքի ու կոմունիկացիայի: Կառավարության իրավասու մարմիններն, ի վերջո, որոշել են համայնքների տարածքում գտնվող կիսակառույցները փոխանցել համայնքներին: Սա պետք է անցներ Աջափնյակի թաղապետարանի այն ժամանակ` գործկոմի հաշվեկշիռ, սակայն ո՛չ ընդունում-հանձնում է եղել, ո՛չ էլ կադաստրում գրանցվել է Աջափնյակի թաղապետարանի սեփականության իրավունքը տվյալ շենքի նկատմամբ:

Եվ հետաքրքիր է, որ թաղապետարանը իրեն դիմող անօթևաններին ասել է, որ բնակտարածք չունի, բայց ոմանց ուղղորդել է այդ շենք, իսկ մի մասին էլ «բնակարանի հերթացուցակում եղած» գործկոմի որոշումներ են տրվել: Այդ որոշումներով այս ընտանիքները 2007-ին դիմել են դատարան, որպեսզի իրենց սեփականության իրավունքը ճանաչեն այդ շենքում իրենց հատկացվելիք բնակարանի նկատմամբ: Եվ հետաքրքիր է, որ Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում միայն մեկ դատավոր է Ա.Սմբատյան լսել այդ բոլոր գործերը` առանց շահագրգիռ կողմի` փաստացի գրանցում ունեցողների մասնակցության, և վճիռ կայացրել: Այդ դատական ակտերով սկզբնական սեփականատերերի թիվը 11 է եղել, հետո այն դարձել է 36, իսկ Աջափնյակի թաղապետարանի` անօթևաններին հասցեագրված նամակից կազմակերպությունը եկել է այն եզրակացության, որ շենքի բոլոր 54 բնակարաններն էլ բաշխված են: «Հետո Աջափնյակի թաղապետարանի հայցն է մտնում դատարան` այդ 16 ընտանիքներին վտարելու պահանջով, և դա բավարարվում է: Եվ ինչու ենք մենք դա կասկածի տակ առնում, քանի որ Աջափնյակի թաղապետարանը մինչ օրս չունի սեփականության իրավունքի վկայական այդ շենքի նկատմամբ: Այսինքն` ոչ պատշաճ հայցվոր է եղել… Երկրորդ` Երևանի քաղաքապետարանը գալիս է որպես հողի սեփականատեր, որը գլխավոր հատակագիծ է դուրս գրել միայն 2005-ին, բայց Երևանի քաղաքապետարանից էլ ընդունման-հանձնման ակտեր չեն կայացվել «Երևանի քաղաքապետարանից Աջափնյակի հաշվեկշիռ փոխանցելու որոշումից հետո»: Աջափնյակի թաղապետարանը ընդունում-հանձնում չի արել:

Եթե չի արել, ուրեմն պետական գրանցում էլ չեն ստացել` հողն ու շենքը: Ես տեղեկություն ստացա նաև կադաստրից, որ ոչ մի պետական գրանցում չի կատարվել շենքի նկատմամբ. շենքը օդի մեջ է: Եթե օդի մեջ է` մենք ասում ենք «վերահսկողական ծառայությանը»` եթե միջգերատեսչական հանձնաժողով ստեղծեք` շատ չարաշահումներ կբացահայտվեն»,- նշեց կազմակերպության իրավաբանը` պարզաբանելով, որ դատարանը ոչ պատշաճ հայցվորի հայց է լսել. դատավորը իրավունք չուներ Աջափնյակի թաղապետարանին ճանաչել որպես հայցվոր և փաստացի բնակվողներին վտարելու որոշումներ ընդուներ, քանի որ թաղապետարանն այդ շենքի տերը չի: Կազմակերպությունը առաջարկ է ուղարկել նախագահի վերահսկողական: «Մենք առաջարկում ենք միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել, որը պետք է կրկնակի փորձաքննություն անի, այսինքն` կատարի վերահաշվառման գործընթաց` պարզի իրական թիվը, թե ովքեր գործկոմի որոշումներ ունեն, ովքեր դատարանի վճիռներ ունեն, ինչո՞ւ է շրջանառության մեջ 36 անձի անուն` եթե դատարանի 2007-ի վճռում երևում է 11 ընտանիք, և հետագայում Աջափնյակի թաղապետարանն ինչո՞ւ է ցույց տալիս 54 ընտանիք, որ բնակարան է հատկացված: Այսինքն` կասկած կա, որ ինչ-ինչ նկատառումներով այդ թիվն ուռճացվել է:

Դրա համար առաջարկում ենք միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել տարբեր շահագրգիռ և իրավասու նախարարություններից, գերատեսչություններից, քաղաքապետարանից, թաղապետարանից, նաև` Հատուկ քննչական ծառայությունից և գլխավոր դատախազությունից: Առաջին հերթին կասկածի տակ ենք վերցնում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի կայացրած վճիռները, որովհետև նույն դատավորն է լսել այդ գործը, այսինքն` անմիջական շահագրգռվածություն է ունեցել` լսելու գործկոմի որոշումներ ունեցողների դիմումները` առանց փաստացի բնակություն հաստատած ընտանիքների մասնակցության, որը երրորդ անձի շահերից բխող հայց է»,- ասաց Մերի Խաչատրյանը` ակնկալելով, որ մայիսի 6-ին վերահսկողականից արդեն իրենց գրավոր կտեղեկացնեն` գոնե դիմումի ընթացքի մասին: Մինչ այս հարցը կլուծվի` Վահագնավանի կողմից մուտք գործող բանվորները շենքի պանելներն են տանում, ինչ-ինչ պաշտոնյաների ազգականներ ու վարորդներ այդ շենքում թանկարժեք դռներ են դնում` ազատ բնակարանները փակում և առայժմ հեռանում, իսկ փաստացի բնակվողներին աստիճանաբար վտարում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում