Երկուշաբթի օրը շարունակում են նվազել նավթի համաշխարհային գները Չինաստանի տնտեսության իրավիճակով, շուկայում հումքի գլոբալ ավելցուկով և ամերիկյան փոխարժույթի ամրապնդմամբ պայմանավորված ներդրողների անհանգստության ֆոնի վրա: WTI տեսակի նավթի գինը 2003-ից սկսած առաջին անգամ անկում է արձանագրել՝ մեկ բարելի դիմաց հասնելով 31դոլարի, գրում է RIANovosti-ն:
Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է 31․66 դոլարի: