Գերմանիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գևորը (Նորայր Միքայելյան) Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում կայացած մենամարտում պաշտպանել է WBO-international գոտին:
25- ամյա հայազգի բռնցքամարտիկի հակառակորդը 39-ամյա ռուսաստանցի Վալերի Բրուդովն էր: 10 ռաունդանոց մենամարտից հետո մրցավարների որոշմամբ 99:91, 99:91, 98:92 միավորներով հաղթել է Նոելը:
Նույն օրը, Գերմանիան ներկայացնող ևս մեկ հայազգի բռնցքամարտիկ՝ Լևոն Հարթը (Լևոն Հակոբյան) հաղթել է վարկանիշային մենամարտում: Հայազգի 27-ամյա բռնցքամարտիկը պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Վլադիմիր Իդրաինին: