Այսօր՝ հունվարի 11-ին, տարվա «ամենաքաղաքավարի» օրն է՝ նշվում է Շնորհակալության միջազգային օրը:
Հետաքրքիր է, որ անգլերեն Thank you բառի արմատները հասարակ երախտագիտությունից ավելի խորն են: Դա վկայում է այն մասին, որ «շնորհակալություն» բառը չափազանց կարևոր նշանակություն է ունեցել ցանկացած ժողովրդի մշակույթում:
Հոգեբանները վստահ են, որ շնորհակալական խոսքերը բանավոր «շոյանքներ են», որոնք կարող են հանգստացնել և ջերմացնել իրենց տաքությամբ: