Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Բրիսբենի մրցաշարի եզրափակիչում պարտվել է Միլոշ Ռայոնիչին 4:6, 4:6 հաշվով:
Մրցավեճը տևել է 1 ժամ 27 րոպե: АТР-ի վարկանիշային աղյուսակի 14-րդ հորիզոնականն զբաղեցնող Ռայոնիչը 6 էյս է կատարել, նույնքան կրկնակի սխալ, օգտագործել է իր միակ բրեյք-միավորն ու խլել մրցակցի մատուցման 2 գեյմ: Ֆեդերերը թույլ է տվել 3 կրկնակի սխալ:
Հատկանշական է, որ այս մրցանակը Ռայոնիչի համար 8-րդն էր մարզական կարիերայում: