Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կովկասյան եռանկյունի – 5

Ռուսաստանը Հայաստանի, Թուրքիան էլ Ադրբեջանի համար մի ինչ-որ սահմանագծից հետո սպառնալիք են դարձել այդ երկրների ինքնիշխանություններին
1980-ական թթ. վերջերից Խորհրդային Միությունը աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների բեռան տակ բռնեց կործանման ուղին:
Խորհրդային կայսրության անկումը առիթ հանդիսացավ, որպեսզի առանձին հանրապետություններում ազգային ուժերն անկախական շարժումներ ծավալեն: 1991թ. վերջին` ԽՍՀՄ փլուզմամբ, այլ հանրապետությունների նման իրենց անկախությունը ձեռք բերեցին նաեւ Հարավային Կովկասի երեք երկրները:
Պետության կառուցմանն ուղղված բնակչության կամքի բավարար դրսեւորումն ու հատկապես միջազգային նպաստավոր դրությունը այն հիմնական երաշխիքները դարձան, որոնք ապահովեցին Հարավային Կովկասում Խորհրդային կայսրության փլուզմամբ առաջացած քաղաքական վակուումի բեռնումը ոչ թե արտաքին կլանող ուժի կողմից, այլ` իր հիմնական ռազմաքաղաքական միավորների: Սակայն Կովկասի էթնո-քաղաքական խայտաբղետությունն ու նախկին մետրոպոլիայի` երկրամասի կախվածությունը երբեւէ ապահովող «ազգամիջյան» մեխանիզմները հնարավորություն չտվեցին գործընթացը սահուն անցնել: Կովկասը բռնկվեց սուվերենա-տարածքային հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական, վրաց-օսական, ադրբեջանա-թալիշական հակամարտություններով: Վերջիններս, 1920-1921թթ. օրինակով, 1993թ., իսկ տարիներ անց` նաեւ 2008թ., հենց դառնալու էին շրջակա տերության եւ նախկին մետրոպոլիայի Հարավային Կովկաս մուտքն ապահովող հիմնական մեխանիզմները (նշված հակամարտությունները, ինչպես նաեւ հայ-վրացական, ադրբեջանա-վրացական երբեմն սրվող հարաբերությունները ապագայում եւս կարող են ծառայել տերությունների կլանողական ձգտումները կյանքի կոչելուն): Սակայն եթե 1993թ. Թուրքիայի կողմից «ազգամիջյան» հակամարտության շահարկմամբ Հարավային Կովկաս ներխուժելու փորձը կանխվեց Հարավային Կովկասի սահմանակից երկու տերությունների` Ռուսաստանի եւ Թուրքիայի միմյանց հավասարակշռող ներազդեցության արդյունքում, ապա 2008թ. երկու տերությունները հարկ համարեցին փոխադարձ շահերի համադրմամբ իրենց միջեւ գտնվող մեր բուֆեր տարածաշրջանը ռազմաքաղաքական վերաձեւման ենթարկել: Քաղաքական առեւտուրը կատարվեց ի հաշիվ Հայ դատի (այս մասին մեկ ուրիշ անգամ): Սակայն մինչ այդ` 1994 թվականին, վերջին ու ամենաարյունահեղ ղարաբաղյան հակամարտության սառեցմամբ Հարավային Կովկասը հնարավորություն ստացավ գրեթե մեկ ու կես տասնամյակ զբաղվել պետականաշինության գործով:
Թե որքանո՞վ հաջողեց Հայաստանի Հանրապետությունն այդ գործում, հասարակությանը հայտնի է նրա ամենօրյա սոցիալական կենսափորձից ու երկրում ծավալվող ամենամյա քաղաքական վայրիվերումներից: Ադրբեջանի Հանրապետությունը նմանապես նախընտրեց մերձավորարեւելյան «սուլթանական» ուղին` տարածաշրջանում դառնալով ավտորիտար, կոռուպցիոն, հակասոցիալական ու հակաիրավական ճահճացած պետություններից մեկը: Ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի Հանրապետությունը մի շարք սոցիալ-քաղաքական վայրիվերումներից հետո կարողացավ պետականաշինության ճանապարհին որոշ հաջողություններ արձանագրել (հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում եւ իրավական, սոցիալական պետություն կառուցելու գործում):
Վերջին տարիներին, երբ կովկասյան հակամարտությունների շահարկմամբ` ի սպաս տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, Հարավային Կովկասը դարձել է խոշոր տերությունների խոցելի թիրախը, առավել ակտուալ է դարձել նրա համապարփակ անվտանգության ռազմավարության գիտակցումը:
Կովկասյան եռանկյունին տերությունների մեծ եռանկյան մեջ
Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հարավային Կովկասը եվրասիական մեծ աշխարհամասի կարեւոր օղակներից մեկն է հանդիսանում: Այն միակ տարածաշրջանն է, որ Եվրոպայից Չինաստան ձգվող քաղաքակրթական տարասեռ առանցքի վրա ապահովում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչեւ Հնդկական օվկիանոս քաղաքական առումով ամենակարճ` եռաքայլ ուղին (ֆիզիկական առումով նույնպես ամենակարճն է): Ու երբ հաշվի ենք առնում, որ առաջին ու վերջին քայլերը պատկանում են աշխարհի ռազմաքաղաքական քարտեզի վրա խոր արմատներ ձգած երկու տերությունների` Ռուսաստանին եւ Իրանին, ապա գետերությունների աշխարհաքաղաքական մրցավազքում միջին օղակի` Հարավային Կովկասի նշանակությունը դառնում է մեծարժեք, իսկ մերձավորարեւելյան ռազմական, կոմունիկացիոն, էներգետիկ, տրանսպորտային ծրագրերում` նաեւ կանխորոշիչ (քաղաքական առումով Կովկասում այդ դերը վերապահված է Ադրբեջանին, որը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապահովում է ամենակարճ ճանապարհը):
Նշված դերն այժմ իր բարձրակետին է հասել առավելապես այն պատճառով, որ թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Իրանը վերջին տասնամյակում սեփական ռազմաքաղաքական մեքենան հզորացնելու արդյունքում Հարավային Կովկասում համապատասխանաբար «մուրճի» եւ «աքցանի» նոր էքսպանսիաներ իրագործելու հայտ են ներկայացրել, որոնք կարող են ամբողջովին խորտակել արեւմտյան տեսաբանների մշակած շախմատային բոլոր դիրքերը: Երկու տերություններից հետ չի մնում նաեւ Թուրքիան, ով իր ավանդական «սալի» ռազմավարությամբ արդեն իսկ նշանակալից մի հաղթանակ տոնել է հայ-թուրքական հաշտեցման ռուսական գործարքում: Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական նոր ռազմավարությունը, այսպիսով, եկել է լրացնելու մերձավորարեւելյան հնարավոր այն բոլոր բաց (բացվելիք) դաշտերը, որտեղ խնդիրներ կունենան «մուրճի» եւ «աքցանի» տերերը:
Իսկ Կովկասում արշալույսները գրեթե խաղաղ են: Տերությունների այս մեծ եռանկյան մեջ պարփակված` կովկասյան հանրապետությունները տարված են ներքին գզվռտոցներով, ազգային սին մեգածրագրերով, կոռուպցիոն նորանոր գագաթներ նվաճելով, սեփական ինքնիշխանությունն այլոց հետ շարունակ կիսելով (նվիրելով) կամ «հանրության եւ պետության գերակա շահերի» անվան տակ սեփական ժողովրդի թալանն ու հարստահարությունը կյանքի կոչելով:
Չնայած նույնքան անհարմար (անարդար) ներքին սահմանագծերին, Հարավային Կովկասի պատմա-քաղաքական եւ ռազմա-ֆիզիկական արտաքին սահմանագծերը ներկայումս (եւ նաեւ ապագայում) կովկասյան երեք հանրապետութուններին, պետական կամք դրսեւորելու դեպքում, բավական հաջող կարող են օգնել դիմագրավել շրջապատող երեք մեծ տերություններից եկող կլանողական մարտահրավերները: Հարավային Կովկասի ձեւավորման 1918-1921թթ. պատմական փորձը շատ հարցերում լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ սխալներից զերծ մնալու եւ սեփական ինքնիշխանությունը ամուր պահելու գործում:
Հարավային Կովկասը, պարփակված երկու ծովերի արանքում, հյուսիսային ցամաքային սահմանագծով Ռուսաստանի հետ առնչվում է Կովկասյան լեռնաշղթայի ընձեռած հարմար բնական պատնեշով, իսկ հարավում` Թուրքիայի եւ Իրանի հետ Արաքսի գետային ցանցով: Բացի այդ, պատմական հենքի վրա ձեւավորված ներկա քաղաքական հարաբերություններում կովկասյան յուրաքանչյուր հանրապետություն լրջագույն խնդիրներ ունի իրեն սահմանակից երկու տերություններից մեկի հետ: Այսպես, Վրաստանը սահմանակցում է Թուրքիային եւ Ռուսաստանին եւ վերջինիս հետ ունի սրված ռազմաքաղաքական հակասություններ: Ադրբեջանը սահմանակցում է Ռուսաստանին եւ Իրանին եւ վերջինիս հետ ունի անտագոնիստական հարաբերություններ: Հայաստանը սահմանակցում է Իրանին եւ Թուրքիային եւ վերջինիս հետ ունի խորը պատմական հակասություններ: Միաժամանակ, Կովկասյան եռանկյունու յուրաքանչյուր երկիր ուղղակի ցամաքային կապ չունենալով Հարավային Կովկասին սահմանակցած յուրաքանչյուր երրորդ տերության հետ, վերջինիս հետ գտնվում է ռազմավարական դաշնակցային կամ բարիդրացիական հարաբերությունների տիրույթում: Հատկապես Ադրբեջան-Թուրքիա եւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործակցությունները հնարավորություն են տվել վերջին երկու տասնամյակում պահել ուժերի հավասարակշռությունը Կովկասում:
Այս` առաջին հայացքից մեխանիկական «ճշմարտությունները» իրականում մեծ հնարավորություններ են պարունակում Կովկասյան եռանկյունին մշտապես պահելու ոչ թե վերբեռնման-բաժանման, այլ հավասակշռման (բալանսավորման) տիրույթում: Խնդիրը հենց կովկասյան հանրապետությունների գիտակցված արտաքին քաղաքական այնպիսի ռազմավարության մեջ է, որտեղ երկրները հանուն սեփական ինքնիշխանության պահպանման կնպաստեն մյուսի դիմադրողական ուժի բարձրացմանը շրջապատող տերությունների հետ հարաբերություններում: Մինչեւ չհաստատվի այն գիտակցումը, որ Թբիլիսին ապահովում է Հարավային Կովկասի անվտանգությունը Ռուսաստանի, Բաքուն` Իրանի, իսկ Երեւանը` Թուրքիայի կլանողական ազդեցություններից, շրջակա երեք տերությունները մշտապես կընթանան սեփական խնդիրները ի հաշիվ կովկասյան հանրապետությունների լուծելու ճանապարհով:
Ներկայումս միայն Վրաստանի Հանրապետությունն է իր արտաքին քաղաքական ռազմավարությունը կառուցում` կենտրոնանալով Կովկասյան տան գաղափարի վրա: Արեւմտյան դաշնակիցների վերլուծական կենտրոնները, տերությունների մեծ եռանկյան կլանողական ազդեցությունից Հարավային Կովկասը զերծ պահելու խնդրահարույց գործում, հենց այս ռազմավարության որդեգրումն են տեսնում առավել պոզիտիվ դիրքերում: Չօգտվել պատմական նման հնարավորությունից` նշանակում է Կովկասը կրկին մղել շրջակա տերությունների դարբնոց` նորանոր կռել-կոփումներ իրագործելու: Որքան էլ Հայաստանի համար` Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանի համար` Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցությունները երբեւէ նպաստել են երկու հանրապետությունների ազգային առաջնահերթությունների ժամանակավոր լուծմանը, մի ինչ-որ սահմանագծից հետո դրանք սպառնալիք են դարձել այդ երկրների ինքնիշխանություններին: Ու քանի դեռ այդ երկրների հասարակությունները վերջնական ընտրություն չեն կատարել ազգային առանձին խնդիրների (եզակիի) եւ ինքնիշխանության (ընդհանուրի) միջեւ, այդ վտանգը մշտապես առկախ է լինելու տերությունների հետ նրանց հարաբերություններում:
Որպես վերջաբան` կարող ենք արձանագրել, որ Կովկասի խաղաղության խնդիրը բոլշեւիկների երբեւէ կիրառած կեղծ ու հակագիտական կովկասյան ժողովուրդների եղբայրության գաղափարի մեջ չէ, այլ ուժերի ներքին (կովկասյան) ու արտաքին բալանսի վրա հիմնված եռակողմ փոխգործակցության, որտեղ յուրաքանչյուր կողմ իր ազգային առաջնահերթություններն առաջ է մղում` չվնասելով դիմացինի (բումերանգի արդյունքով` իր) պետականության կառուցմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում