Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաջող է մեկնարկել Հոբարտի մրցաշարում՝ առաջին շրջանում առավելության հասնելով տեղացի Մեդիսոն Ինգլիսի նկատմամբ:
Մրցավեճը տևել է 1 ժամ 17 րոպե, և 21-ամյա Գասպարյանը, ով զբաղեցնում է WTA վարկանիշային աղյուսակի 61-րդ հորիզոնականը, հաղթել է 6:4, 6:3 հաշվով:
Գասպարյանը կատարել է 6 էյս, 2 անգամ թույլ է տվել կրկնակի սխալ, 8 հնարավորից 6 բրեյք է կատարել և պարտվել սեփական մատուցման 3 գեյմ:
Երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը կլինի կա´մ Բարբորա Ստրիցովան, կա´մ Յուհանա Լարսոնը: