Քաթարում ավարտվեց թենիսի Դոհայի առաջնությունը: Եզրափակիչում 1-ին համար Նովակ Ջոկովիչը մարզական կարիերայում 24-րդ անգամ առավելության հասավ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի հաղթողի կոչումը:
Սերբ թենիսիստին հաջողվեց երկու սեթի արդյունքում 6:2, 6:1 հաշվով պարտության մատնել մրցակցին:
Նշենք, որ «Qatar ExxonMobil Open»-ի մրցանակային ֆոնդը կազմում է 1 189 605 դոլար:
Հավելենք նաև, որ մրցավեճին ներկա էին Պեպ Գվարդիոլան, Նիկոլյա Անելկան ու Ֆրանկ Ռիբերին: