Այսօր` հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Վարդան Ղեվոնդյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՏD 456 համարանիշի և Երևանի բնակիչ Սասուն Ավագյանի վարած բեռնատար Volvo մակնիշի 382 ՏՍ 58 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 2-ը Հրազդանի, 2-ը` Սևանի բժշկական կենտրոններ: Հիվանդանոց տեղափոխվածներից 1 հոգի մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում