Tuesday, 16 04 2024
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24

Արդյունավետ դատավորի սկզբունքը

Գործա՞րք է, թե՞ գործարք չէ: Հասարակությանը երևի թե արդեն սկսում է ձանձրացնել ամեն կողմից հնչող, քննվող, վերլուծվող, բացահայտվող և էլի շատ ող-երով լեցուն խոսքը, որով պարուրվել է Հայաստանի քաղաքական գործընթացների դիտարկման հասարակական պրիզման: Այդ ամենն արդեն սկսել է հիշեցել սուրճի մրուրով գուշակություն կամ երիցուկի թերթիկների հաշվարկ` գործարք է, գործարք չէ, գործարք է, գործարք չէ:

Ի վերջո, պետք է վեր կանգնել այդ կարգի դիտարկումներից, պետք է վերջ տալ բավական լուրջ հետևանք կամ արդյունք նախանշող գործընթացները պարզունակության հասնող դիտարկումների ենթարկելուն: Վերջին հաշվով, պետք է ընդամենը հասարակությանը տալ քաղաքական ցանկացած զարգացում գնահատելու պարզ մի սանդղակ, որով էլ կձևավորվի հանրային վերաբերմունքը առկա իրադարձությունների հանդեպ: Եվ այդ ամենի համար հեծանիվ հորինել պետք չէ, քանի որ կա քաղաքակիրթ պետությունների, կայացած քաղաքական համակարգով պետությունների փորձը, որոնք կարողացել են հասնել նշանակալի հաջողությունների հենց այն պատճառով, որ գործընթացների գնահատման միանգամայն պարզ ու հասկանալի սանդղակներ են կիրառել:

Իսկ դրանց առանցքում հետևյալն է` ինչքանո՞վ է տեղի ունեցող որևէ գործընթաց բավարարում հասարակության պահանջները: Իսկ հասարակության պահանջները կարծես թե Հայաստանում բավական հստակ են` մարդիկ ցանկանում են ունենալ իրավական երկիր, այդ երկրում լինել Սահմանադրությամբ և օրենքներով պաշտպանված, ունենալ կարծիք արտահայտելու, լսելու, պաշտպանելու և քարոզելու ազատություն, ունենալ ստեղծագործական պոտենցիալը իրացնելու ազատություն` լինի դա մտավոր, թե ֆիզիկական աշխատանքում: Ահա դրանք են մեր հասարակության անկյունաքարային պահանջները, հետևաբար դա է այն սանդղակը, որով քաղաքացիները պետք է գնահատեն ներքաղաքական որևէ գործընթաց, այդ գործընթացի մասնակից որևէ սուբյեկտի, քաղաքական որևէ ուժի կամ բևեռի գործունեությունը:

Եվ այստեղ անընդհատ մեջբերելով «գործարքների տեսությունը», «դավադրության տեսության» նման, բացի հասարակությանը մոլորեցնելուց, խճճելուց, որևէ այլ բանի, թերևս, հնարավոր չէ հասնել: Արդյունավետությունը գնահատման հստակ չափանիշների սահմանումն է, որը հասարակությանը դարձնում է ցանկացած քաղաքական գործընթացի արդյունավետ և անաչառ դատավոր, որը ինքն է խաղի կանոններ սահմանում գործընթացի մասնակիցների համար և պատասխանատվության ենթարկում նրանց, ովքեր խախտում են այդ կանոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում