Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոր Վաշաձեն այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի նորանշանակ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին։
Ինչպես հայտնում է GHN-ը, Հայաստանի դեսպանն ու Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են Վրասանի եւ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք` Հովհաննես Մանուկյանը Վրաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Նա իր պարտականությունների կատարմանը անցել էր ապրիլի կեսերին։