Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Ask the US Hyupatos -11. Ինչո՞ւ են մերժվում ԱՄՆ տուրիստական վիզաները. Պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Տոնական շնորհավորանքներս մեր հեռուստադիտողներին ու ընթերցողներին: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի մեր թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, ձեզ գրավոր պատասխան տանք:

Հարց  Է. Պետրոսյանից.  Ուզում եմ որպես տուրիստ մեկնել Միացյալ Նահանգներ, բայց մի անգամ արդեն տուրիստական վիզայի տրամադրումն ինձ մերժվել է: Կարո՞ղ եմ իմանալ մերժման պատճառները:

Ափսոսում   եմ, որ ձեր դիմումը մերժվել է, ու հասկանում եմ, թե ինչ անհարմարություն է դա ձեզ պատճառել: Ուզում եմ փաստել, որ տուրիստական/բիզնես վիզաների գործընթացում ցանկացած դիմող ենթադրաբար համարվում է հավանական ներգաղթող: Եթե դիմողը չի կարողանում փարատել այս ենթադրությունը կամ կանխավարկածը, ապա հյուպատոսական պաշտոնյան պարտավոր է մերժել դիմումը:  Մերժման դեպքում հարցազրույցի ավարտին հյուպատոսական պաշտոնյան պետք է լավագույնս փորձի հստակեցնել սա: Բացի այդ, մերժման դեպքում նաև տրվում է գրություն, որտեղ հիշատակվում են մերժման հիմք հանդիսացած ամերիկյան օրենքի կոնկրետ կետերն ու դրանց նկարագիրը:

Հարց Ա. Խաչատրյանից.  Էլ. փոստով գրություն եմ ուղարկել դեսպանության հյուպատոսական բաժնին՝ խնդրելով փոխել ոչ-ներգաղթային վիզայի հարցազրույցի օրը: Այժմ հարցազրույց ինձ և հորս համար ես ամրագրել եմ  2016թ. հունվարի 15-ին, քանի որ ավելի վաղ ազատ տեղեր չկային: Խնդրում եմ հարցազրույցն ավելի շուտ անցկացնել, քանի որ մենք ընտանիքով ցանկանում ենք տոներն անցկացնել ԱՄՆ-ում:

Շնորհակալություն հարցի համար: Հարցազրույցների նշանակման դեպքում գործում է ով առաջինը դիմեց, նա էլ առաջինը կսպասարկվի սկզբունքը: Ես ու իմ անձնակազմն ամեն ինչ անում ենք հնարավորինս շատ դիմումների ընթացք տալու համար և այս տարվա ընթացքում նաև մի քանի անգամ շաբաթ օրերին ենք աշխատել, սակայն այստեղ Հայաստանում ամերիկյան վիզաների աննախադեպ մեծ պահանջարկ է նկատվում, որն էլ երկարացնում է պարտադիր հարցազրույցի սպասելաժամանակը:  Մեր ծանրաբեռնվածությունն այս տարի նախորդ տարվա համեմատ աճել է 1/3-ով, իսկ 2013թ. համեմատ կրկնապատկվել է: Հարցազրույցի սպասելաժամանակը դրա հետևանքով կազմում է 3 շաբաթ: Եթե պլանավորում եք մեկնել ԱՄՆ, ապա ես խորհուրդ կտայի վիզայի ստացման գործընթացն այս պահից էլ սկսել, եթե անգամ ձեր ուղևորությունը նախատեսում եք հաջորդ սեզոնին:

Հասկանում ենք, որ կարող են լինել անհետաձգելի դեպքեր, երբ ընտանիքի անդամի հիվանդության կամ հիվանդանոցային բուժման հետ կապված կարող է անհրաժեշտություն առաջանալ շտապ մեկնել ԱՄՆ, սակայն վիզայի տրամադրման պահանջները չենք կարող շրջանցել: Անհրաժեշտ է վճարել միջնորդավճարը, լրացնել դիմումը, հարցազրույց նշանակել, ներկայանալ հարցազրույցի ու դրա ժամանակ էլ ցույց տալ, որ վիզայի ստացման պահանջներին բավարարում եք: Մենք սակայն պատրաստ ենք ընդառաջել հարցազրույցը հնարավորինս շուտ անցկացնելու հարցում: Հարցազրույցի նշանակման համակարգն արագացված հարցազրույցների հնարավորություն տալիս է, ուստի, դիմումը լրացնելուց, միջնորդավճարը վճարելուց և հարցազրույցի օր առկա տարբերակներից ընտրելուց հետո, այդ նույն կայքում կարող եք խնդրել արագացված հարցազրույցի հնարավորություն: Նշանակված օրվանից շուտ հարցազրույցի հրավիրելու համար հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք իրավիճակը օրհասական է կամ կա ընտանիքի անդամի կամ մերձավորի կյանքի ու մահվան հարց, ինչպես նաև հաշվի առնվում այն, թե վերջին երեք ամիսների ընթացքում մերժում ունեցել եք, թե ոչ:

Խնդրում եմ հիշել, որ անգամ հարցազրույցը արագացնելու դեպքում, դիմողը պետք է ցույց տա, որ բավարարում է վիզայի ստացման պահանջներին և կարողանա փարատել հնարավոր ներգաղթի մասին կանխավարկածը:

Հարց Լ. Քոլոզյանից. Ես ոչ-ներգաղթային վիզայի համար հարցազրույց անցա դեսպանատանը և հարցազրույցի ընթացքում հյուպատոսին ասացի, որ մի քանի անգամ եմ ԱՄՆ գնալու և խնդրեցի տրամադրել բազմակի մուտքի վիզա:

Անձնագիրս ստանալուց պարզվեց, որ ինձ տրվել է մեկանգամյա մուտքի վիզա:  Խնդրում եմ նշել, որոնք են բազմակի մուտքի վիզայի պահանջները և ինչո՞ւ ինձ չտրվեց բազմակի մուտքի վիզա:

Անցյալ տարվանից ՀՀ կառավարության հետ փոխադարձության սկզբունքով ԱՄՆ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է վավերականության առավելագույն ժամկետով տուրիստական/բիզնես վիզաներ: Սակայն այս պայմանավորվածությունները չեն կարող և չեն սահմանափակում հյուպատոսական պաշտոնյայի իրավունքը՝ ԱՄՆ օրենսդրության պահանջներից ելնելով վիզայի ժամկետի սահմանափակման կիրառման մասով: Մինչ բացատրելը, թե որ դեպքերում հյուպատոսական պաշտոնյան կարող է սահմանափակել վիզայի ժամկետը, ուզում եմ նշել, որ բիզնես/տուրիստական կամ ուսանողական վիզայի համար դիմող ցանկացած ՀՀ քաղաքացու համար գործընթացի սկզբում հյուպատոսական պաշտոնյան քննության է առնում առավելագույն ժամկետով վիզայի տրամադրումը և դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում հենց առավելագույն ժամկետով վիզա է տրամադրվում:

Այո, հյուպատոսական պաշտոնյաները փորձում են դյուրացնել ուղևորությունը ու տրամադրել առավելագույն թույլատրելի վավերականությամբ վիզաներ, սակայն դրա հետ մեկտեղ նրանք իրավասություն ունեն սահմանափակել վիզայի ժամկետը՝ հաշվի առնելով իրենց դիմաց կանգնած դիմողի հետ կապված հանգամանքները: Դիմողների հետ կապված  հանգամանքները տարբերվում են, և որոշ, շատ հազվադեպ դեպքերում հյուպատոսական պաշտոնյան կարող է չտրամադրել վիզա այնպիսի ժամկետով, որին դիմողը, կարծես, համապատասխանում է: Այդ պատճառով և դիմումը չմերժելու համար հյուպատոսական պաշտոնյան կարող է տրամադրել վիզա սահմանափակ ժամկետով: Նման դեպքերում հարցազրույցից անմիջապես հետո հյուպատոսական պաշտոնյան հայտնում է այդ մասին:

Քանի որ խոսք գնած վավերականության ժամկետի մասին, ուզում եմ շրջանառվող ասեկոսներից մեկին անդրադառնալ. ասում են, թե ԱՄՆ կառավարությունը բիզնես/տուրիստական վիզաների մասով կարող է շուտով վերստին վերադառնալ նախկին 1 տարի առավելագույն ժամկետի կիրառմանը: Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Ուզում եմ հավատացնել, որ նման բան անգամ չի քննարկվել կամ քննության առնվել: Նաև այս պահի դրությամբ չկա որևէ հայտարարություն կամ պլան բիզնես/տուրիստական վիզաների համար սահմանված 160 ԱՄՆ դոլար միջնորդավճարի չափը մեծացնելու վերաբերյալ: Նման փոփոխությունների դեպքում, ԱՄՆ կառավարությունը սովորաբար գործողության մեջ դնելուց 4 ամիս առաջ հայտարարում է այդ մասին:

Շարունակեք գրել մեզ և մենք սիրով կանդրադառնանք ձեր հարցերին մեր հաջորդ թողարկումներում: Հուսով եմ, որ այս թողարկումներն օգնում են մեր

ընթացակարգերն ու օրենքները առավել հասկանալի ու թափանցիկ դարձնելու հարցում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում