Սաուդյան Արաբիան երեքշաբթի կտրուկ նվազեցրել է նավթի հումքի գները եվրոպացի գնորդների համար՝ հայտնում է Wall Street Journal-ը։
Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերություն Saudi Aramco-ն հայտնել է փետրվարյան գնումների համար Եվրոպայի հյուսիս-արևմուտքի համար մեկ բարել թեթև նավթի դիմաց զեղչը 0.6 դոլարով և միջերկրածովյան գնորդների համար՝ 0.2 դոլարով մեծացնելու մասին։
Պարբերականի կարծիքով՝ նման քայլը կարող է խարխլել Իրանի դիրքերը, որը պետք է այս տարի մեծացնի վառելիքի արտահանումը պատժամիջոցների ակնկալվող վերացումից հետո։ Իրանում նման քայլը դիտարկել են որպես Իրանի հետ մրցակցելու փորձ։
«Սաուդցիները պատրաստվում են Իրանի վերադարձին»,- հայտարարել է Իրանի նավթարդյունահանման նախարարության նավթային շուկայի հարցերով նախկին գլխավոր վերլուծաբան Մուհամմադ Սադեգ Մեմարիանը։
Սաուդյան Արաբիայի ձեռնարկած քայլը հաջորդել է Իրանի հետ դիվանագիտական հակամարտությանը։