Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Որոնք են 2016-ի քաղաքական ռիսկերը. Չինաստանը և Բրիտանիան անակնկալներ են պատրաստում. FT

Անցած տարվա իրադարձությունների մեծ մասը անսպասելի էին վերլուծաբանների համար, նշանակում է՝ չարժե հուսալ, որ 2016թ. իրավիճակն աշխարհում հաջորդաբար և տրամաբանորեն կզարգանա: Այս մասին գրում է Financial times-ը:

Ըստ հոդվածագրի՝ առաջին հերթին անակնկալներ պետք է սպասել Չինաստանից, որը վերջին քառորդ դարում հռչակվել է չափազանց բուռն տնտեսությամբ և նույնքան ձանձրալի քաղաքականությամբ: Այս տարի նախագահ Սի Ցզինպինի սկսած կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շնորհիվ ներքին իրավիճակը երկրում կարող է փոխվել: Իշխանությունից հեռացվում են առավել ազդեցիկ և հարուստ մարդիկ, ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում տնտեսական անկման ֆոնին: Ու թեև կողքից Չինաստանի պաշտոնական քաղաքականությունը լիովին հանգիստ է թվում՝ իշխանությունների դեմ պայքարի հավանականությունն աճում է, այնպես որ՝ Չինաստանի ղեկավարի դիրքը կարող է վտանգվել:

Այս տարի մեծ ցնցում է սպասվում Եվրոպային, եթե Բրիտանիան քվեարկի ԵՄ-ից դուրս գալու օգտին: Ներկայումս ԵՄ-ի գաղափարը բավական ոչ ժողովրդական է: ԵՄ-ն տնտեսական դժվարություններ ունի, այն քաղաքականապես պառակտված է, քանի որ երկրները ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել փախստականների խնդրի լուծման միասնական ռազմավարության հարցում: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն նպաստավոր հող չի ստեղծում բրիտանական հանրաքվեի համար՝ նշում է պարբերականը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ այստեղ վերլուծաբաններն ակնկալում են հաջորդականություն և օրինաչափություն՝ բացառելով Դոնալդ Թրամփի հաղթանակի հավանականությունը: Սակայն այդպիսի գնահատականները հաշվի չեն առնում այն փաստը, որ Թրամփի առաջխաղացումն ԱՄՆ-ում որոշակի հիմնարար փոփոխությունների նշան է: Հարցման արդյունքներով՝ նա է հանրապետականների ֆավորիտը թեկնածուի դերում, իսկ դա, ըստ հոդվածագրի, ինքնին քաղաքական ցնցում կլիներ:

Այս տարվա դրական անակնկալների շարքին պարբերականը դասում է հավանականությունը, որ առաջիկա 12 ամիսներին ԴԱԻՇ-ը լուրջ ռազմական անհաջողությունների կմատնվի: Ըստ ամենայնի, դա կլինի Իրաքում և Սիրիայում, և բացառված չէ, որ այդ գործընթացը տարածվի առաջ՝ Լիբիա և Հյուսիսային Աֆրիկա: Բայց միևնույն ժամանակ՝ եթե ԴԱԻՇ-ը զրկվի իր կենտրոնական տարածքի մասերից, ավելի շատ խթան կունենա Եվրոպայում ահաբեկչությունների տեսքով պատասխան հարվածներ հասցնելու՝ եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում