ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը համոզված է, որ արդար ընտրություններ անցկացնելու համար իշխանությունները չունեն քաղաքական կամք: «Իսկ եթե չկա քաղաքական կամք, ուզում եք փոխեք մեր ԸՕ-ն, ուզում եք` ոչ, միևնույնն է: Ներկայիս ԸՕ-ն լավագույններրից մեկն է: Բայց եթե իշխանությունը վերարտադրվելու խնդիր ունի, նա կեղծելու է և ոտնահարելու ամենալավ ԸՕ-ն ևս»,- այսօր «Քվեն ուժ է» հասարակական շարժման նախաձեռնած քննարկումների ժամանակ ասաց նա: Ըստ Աբրահամյանի` տարիներ շարունակ հնարավոր չի եղել ստեղծել մթնոլորտ, որ քաղաքացին գնա` իր կամքն ապացուցելու: Ուստի` Աբրահամյանը կարևորում է ոչ թե ԸՕ փոփոխությունները, այլ` իշխանությունների քաղաքական կամքը, որը նա չի տեսնում: